ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

23/04/2024 schedule20:02

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք:

«Արմենպրես»-ն առանձնացրել է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, որում ասված է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են տեղ գտնել մարտական առանձին միջադեպեր, որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր են գրանցվել։ Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցվող մետալուրգիական գործարանի շինհրապարակի ուղղությամբ, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ ստացել է ծանր վիրավորում»։

Զեկույցում հիշեցվում է, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություն՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողության հասնելու նպատակով։ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը: Այն վերաբացվեց սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից դուրս գալու՝ միակողմանի երթևեկության համար։ «Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 բնակիչ, որն ըստ էության տարածքի ողջ էթնիկ հայ ազգաբնակչությունն էր, փախուստի դիմեց դեպի Հայաստան»,- նշված է զեկույցում:

Զեկույցում նաև հիշատակվում է այն մասին, որ 2022թ․ սեպտեմբերին միջազգային սահմանի երկայնքով և Հայաստանի տարածքում տեղի ունեցած նշանակալի մարտերից հետո Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած բողոքների վերաբերյալ դեռ վճիռներ չկային։

«Սեպտեմբերին ներկայացված զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հղում կատարելով մի տեսանյութի, արձանագրում էր, որ «ողջամիտ հիմքեր կան կարծելու», որ 2022թ․ սեպտեմբերի բախումների ընթացքում «Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են հայ զինվորների արտադատական մահապատիժներ»,- ասված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարությունը հիշեցրել է՝ 2022թ․ սեպտեմբերի ռազմական բախումների մասին իր զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիերի լուսանկարների ու տեսանյութերի վրա, հայտարարել է, որ ողջամիտ հիմքեր կան եզրակացնելու, որ հայ զինվորների հանդեպ ադրբեջանական զինվորները դրսևորել են դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու ենթարկել են նրանց խոշտանգումների։

Տպել
6455 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին