Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

23/04/2024 schedule21:02

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ սահմանազատումը պետության ինքնիշխանության հաստատումն է գետնի վրա, այլ կերպ ասած՝ առանց կոնկրետ սահմանների չի կարող ինքնիշխան պետություն գոյություն ունենալ:

«Ակնհայտ է, որ սահմանագծումն ու սահմանազատումը բնականոն և պահանջված գործընթաց են, և աշխարհի բոլոր պետությունները այդ գործընթացով անցել և անցնում են: Սահմանագծումը տևում է տարիներ, օրինակ՝ ռուս-չինական սահմանը մինչ այս ամբողջովին սահմանագծված չէ: Այնպես որ առանց սահմանագծման և սահմանազատման չի կարող որոշակիանալ պետության ինքնիշխան տարածքը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ սահմանազատման, սահմանագծման այլընտրանքը մշտական պատերազմի, կամ պատերազմի սպառնալիքի ներքո ապրելն է. «Որովհետև եթե դու ժխտում ես սահմանների հստակեցման անհրաժեշտությունը, դրանով ինքդ քեզ ես վնասում, քանի որ այլ պետությունները ևս կժխտեն քո սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, և դրա արդյունքը կլինի մշտական սահմանային ոտնձգությունները, միջազգային հանրությունն էլ, բնականաբար, չի կարողանա ողջամիտ պատասխան տալ. չի լինի հստակ իրավական հիմք, որպեսզի որոշվի՝ ի վերջո, ագրեսիա՞ է, թե՞ վիճելի սահմանի շուրջ միջպետական վեճ, որը դրսևորվում է ուժի կիրառմամբ: Դրանք լիովին տարբեր իրավական ռեժիմներ են՝ տարբեր իրավական հետևանքներով»:

Ըստ իրավագետի՝ հայ-ադրբեջանական սահմանի հստակեցումը նախևառաջ ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ վերջինիս շուրջ երկդարյա քաղաքականությունը հիմնված է «բաժանիր, որ տիրես» բյուզանդական սկզբունքի վրա:

Խալաթյանի խոսքով՝ ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում մշտապես կառուցված է եղել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների միջև կոնֆլիկտների առաջացման և դրանց լուծման հարցում միջնորդի դեր ստանձնելու սկզբունքով, այլ կերպ ասած՝ եթե չկա կոնֆլիկտ, չկա ՌԴ ազդեցություն Հարավային Կովկասում:

«Հետևաբար հայ-ադրբեջանական սահմանի իրավաբանական որոշակիացումը կզրկի ՌԴ-ին խաղաղության «բրոքեր» լինելու իր բազմամյա գործառույթից, իսկ դա նաև կունենա հստակ իրավաքաղաքական հետևանքներ, օրինակ՝ զինված ուժերի դուրս բերում Հայաստանից: Դա, ըստ էության, ՌԴ ներկայիս քաղաքականության պարադիգմում չի տեղադրվում, և, վերջինիս ընկալմամբ, հակոտնյա է իր արմատական շահերին: Այս գործընթացին ամեն կերպ խոչընդոտելը միտված է հայ-ադրբեջանական սահմանի անորոշ մնալուն և լոկալ կոնֆլիկտների հրահրման և թեժացման արդյունքում հասնելու նրան, որ ՀՀ-ն որպես ավելի թույլ կողմ դիմի ՌԴ-ին, որ վերջինս ՀԱՊԿ-ի կամ անհատական ձևաչափով խաղաղապահ գործառույթ իրականացնի և կանգնի հայ-ադրբեջանական սահմանին՝ դրանով զրկելով ՀՀ-ին որևէ արտաքին քաղաքական այլընտրանքից և աստիճանաբար կազմալուծելով ՀՀ ինքնիշխան պետականությունը, նաև սահմանափակելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- մանրամասնում է իրավագետը:

Արտաշես Խալաթյանի պնդմամբ՝ այստեղ ՌԴ-ն, բնականաբար, ունի տեղական ագենտներ, որոնք այս ամենում տեսնում են որոշակի քաղաքական շահ և կամա թե ակամա, ուղղակի, թե անուղղակի սինխրոնացնում են իրենց գործողությունները ՌԴ-ի հետ, ինչին ականատես ենք վերջին մի քանի օրվա ընթացքում. «Կոնկրետ այս ցույցերի հետ կապված ես նկատում եմ մի այլ գերազանցապես տնտեսական շարժառիթ: Ինձ մոտ տպավորություն է, որ ՌԴ-ն դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին փորձում է խցանումներ ստեղծել, արգելափակել դրանք՝ ՀՀ տնտեսական կյանքում որոշակի անառողջ աժիոտաժ առաջացնելու, բնականոն տնտեսական կյանքը խոտանելու նպատակով, որպեսզի Հայաստան-Վրաստան երկկողմանի տրանսպորտային հոսքը որոշակիորեն կանգնի կամ դանդաղի: ՌԴ-ն որպես ԵԱՏՄ անդամ պետություն փորձում է զերծ մնալ իր անձով պայմանավորված նման գործողություններից, և դա փորձ է արվում անել տեղի հայերի ձեռքով: Բոլոր դեպքերում դեպի Լոռի տանող ճանապարհի փակումը որքանով է կապված Տավուշի սահմանազատման հետ՝ ես չեմ կարող հասկանալ»:

Իրավագետը միաժամանակ չի բացառում, որ Տավուշում կան ազնիվ մղումներով գործիչներ, ցուցարարներ ու անձինք, բայց բոլոր դեպքերում նրանց նախաձեռնած գործընթացը, ի վերջո, չոր մնացորդում վնասում է ՀՀ ինքնիշխանությանը, արտաքին իմիջին, սահմանագծման և սահմանազատման գործընթացի բնականոն ընթացքին:

«Ադրբեջանը կարող է առիթը որսալ և հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից, որովհետև ուխտադրուժ կողմ է, և այնպես չէ, որ այս գործընթացը անամպ կամ հարթ է անցնելու, և այս գործողությունները միմիայն օգնելու են Ադրբեջանին ինչ-որ պահի բարձրացնել ՀՀ-ի հետ իբրև թե համաձայնության գալու անհնարինության հարցը: Ադրբեջանը սրան գնում է, ըստ էության, միջազգային ճնշման արդյունքում, և հաշվի առնելով, որ դա նաև հակոտնյա է ՌԴ շահերին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը պահ է որսալու՝ բանակցությունների «սեղանը շուռ» տալու համար և վերադառնալու իր ծավալապաշտական քաղաքականությանը: Եվ շատ ավելի ճիշտ կլիներ, որ իրական պետականամետ գործիչները և անհատները հետ կանգնեին այդ գործողություներից և իրենց պայքարը կամ անհամաձայնությունը դրսևորեն այլ եղանակով՝ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որ կան Հայաստանում և Հայաստանի շուրջ»,- կարծում է իրավագետը:

Զրուցակցի դիտարկմամբ՝ եթե այս պրոցեսները թեժանան, Տավուշում կարելի է ընդհուպ մինչև արտակարգ դրություն մտցնել, որովհետև ցանկացած անզգույշ քայլ կարող է լոկալ կոնֆլիկտի վերածվել, իսկ դա միմիայն ձեռնտու է Ադրբեջանին:

«Իշխանությունը պետք է հստակ կառավարի իրավիճակը և հասկանա, թե որ պահին պետք է նաև միջամտություն կատարել, որովհետև ժողովրդավարությունը ՀՀ-ում սահուն վերածվում է ամենաթողության, և իշխանության ժողովրդավարական իմիջը կարող է սահուն ձևով վերածվել թույլ իշխանության պատկերի, հետևաբար պետք է կասեցնել այն վնասարարական գործողությունները, որոնք կատարվում են սահմանին: Պետք է հստակ պարզել, թե այդ ցույցերը ո՞ւմ կողմից են կառավարվում, ֆինանսավորվում, ո՞ւմ կողմից են կազմակերպվում, ովքե՞ր և ի՞նչ առնչություններ ունեն ներսի և դրսի ոչ բարեկամ ուժերի հետ և համապատասխան քայլեր իրականացնել, այդ թվում՝ քրեաիրավական միջոցներ ձեռնարկել: Ընդհանուր առմամբ, եթե իրավիճակը Տավուշում շիկանա, Սահմանադրությունը և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը թույլ են տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել և, օրինակ, անցագրային ռեժիմ սահմանել Տավուշի վարչական սահմանին, սահմանափակել խոսքի ազատության որոշակի դրսևորումներ և ստուգել մարդկանց մուտքը և ելքը սահմանամերձ շրջաններ»:

Խալաթյանի կարծիքով՝ գերնպատակը պետք է լինի այն, որ այս պատմական շրջափուլում չլինեն ներքին չարակամների կողմից սանձազերծված գործողություններ, որոնց հետևանքով այս ամբողջ պրոցեսը կձախողվի:

Հերմինե Կարապետյան

Տպել
1462 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ