Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

23/04/2024 schedule09:26

Ուրեմն դելիմիտացիայի դեպքում ԽՍՀՄ քարտեզով մեր Ոսկեպարի 6-7-րդ դարի այս հրաշք եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, իր շրջակայքով գտնվում է Հայաստանի միջազգային տարածքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ ովքեր քարտեզն ու տեղանքը գիտեն, նրանց համար սկզբից ևեթ էլ սահմանագծման ռիսկերն ու խնդիրները այլ հանգամանքների ու տեղամասերի հետ է կապված եղել ու մնում:

«Անգամ այս սեգմենտի դեպքում այդ դաշտում է, օրինակ, ճանաչված միջպետական սահմանի դեպքում կողքի գյուղում վերաբնակեցո՞ւմ կլինի, թե՞ ոչ, սահմանագծումից հետո սահմանի տեղը պա՞տ, թե՞ փշալար կլինի, ինչպե՞ս բացառել «սահմանախախտումները», տեղում գետնի վրա ինչպե՞ս են համագործակցելու սահմանապահները, ճանապարհի լիակատար անվտանգությունն ի՞նչ չափով կապահովվի, ի՞նչ լուծումներ են պարտադիր, որ մարդկանց առևանգումներ ու անհետ կորածներ չլինեն՝ ինչպես 90-ականներին, ինչպե՞ս անել, որ Բաղանիս գետի հովտում հայկական ուժային գերիշխանություն կամ ճիշտ բալանս լինի, ու այսպես ահռելի շարք հարցեր, որոնց լուծումները պետք է մշակվեն։

Իմ ու իմացածս շատ տավուշցիների օրակարգում այդ ու նմանատիպ հարցերն են, և ինչպես նկատում եմ նաև, որ հայրենակիցներիցս շատերի անհանգստություններն ու բողոքներն էլ գրեթե նույնական են, թեպետ տավուշյան այդ մաքրամաքուր բողոքի ձայնը, երբեմն՝ լուծումների ուրվագծերը խլեցվում են քաղաքական ու ապաքաղաքական մեծ աղմուկի մեջ։

Էլ չասած, որ իմ, շատ հարգելի փորձագետ ընկերներիս ուշադրությունում պարտավոր ենք պահել ավելի մեծ պատկերը․ չէ՞ որ այս ամենը նույն սկզբունքով (Ալմա Աթիի հռչակագիր) ու հիմքով (ԽՍՀՄ շրջանի միջհանրապետական սահմանագիծ) պետք է տարածվի նաև Սոթք-Խոզնավարի, Ջերմուկի, Վարդենիսի ու Կութի, Ներքին Հանդի, Սև լճերի վրա, ու այնպես պետք է արվի, որ սահմանագծումը շարունակություն ունենա, ու լուծվեն 31 բնակավայրերի օկուպացված տարածքների խնդիրները, դեհ, իսկ Տավուշում ու ամենուր մարդկային անվտանգությունը ապահովված լինի, իսկ պաշտպանությունը՝ ինչպես հարկն է։

Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Ակնարկածս այս մեծ աղմուկում նկատում եմ, որ քաղաքական-մոբիլիզացիոն ու այլ տեսանկյուններից Ոսկեպարի եկեղեցին հատուկ ու ընդգծված խորհրդանիշ է դարձվում։ Որպես քաղաքական տեխնոլոգիա նորմալ եմ համարում, հասկանում եմ, թե ինչ են անում։ Ընդդիմացման ու ընդվզման ալիք ստեղծելու համար, իսկապես, հասկանալի է։

Իսկ գիտեք, թե ի՞նչ է լինելու ավարտը․․․

Սահմանազատումից հետո «պարզվելու» է, որ եկեղեցին հայկական վերահսկողության ներքո է։ Այսօր իշխող ուժը արդեն իսկ դա «կոմունիկացրել է»։ Բնականաբար, իշխանությունը կսկսի հեգնել ու ձեռք առնել նրանց, ովքեր սահմանազատման դեմ պայքարի խորհրդանիշ այս եկեղեցին էին հռչակել․․․ Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, որ եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում․․․

Եթե բոլոր կողմերին՝ իշխանությանը և իր քաղաքական ընդդիմությանը բավարարում է այսպիսի կանխատեսելի ելքը, ես դեմ չեմ՝ մեկը կարող է ասել, որ այնքան պատարագ մատուցվեց, որ ձայնը հասավ Աստծուն, և եկեղեցին փրկվեց, մյուսը, կրկնեմ, կարող է հեգնել, որ եկեղեցին ի սկզբանե էլ պարզ էր, որ հայկական վերահսկողության տակ է լինելու, հետևաբար պայքարողները հողմաղացների դեմ էին կռվում ու իրենցից փրկիչ կերտում, մի երրորդն էլ՝ չգիտեմ ինչ կասի․․․

Իսկ իմ ու իմ նման մտածող շատերի համար, տա Աստված, որ երկուստեք այս հաղթանակը զուգակցվի նաև այն բոլոր տեղամասերի ու խնդիրների հետ կապված ռիսկերի չեզոքացմամբ ու մարտահրավերների հաղթահարմամբ, որ մեր «ճամբարի» համար էլ անկարևոր լինի «կանխատեսելի ելքով» քաղտեխնոլոգիական հանգուցալուծումը․․․

Այ էսպիսի բաների պատճառով է, որ ․․․ լավ չասեմ․․․ Ուղղակի թող Մայր Աթոռն էլ միշտ հիշի, որ հասարակության մեջ շատերը ռացիոնալ էակ են, իսկ հանրային առաջնորդության դաշտում քաղտոխնոլոգիական գայթակղություններին տրվելն ու օվերդոզն էլ հարվածում է Եկեղեցուն․․․

Խաղաղություն և անվտանգություն Տավշո աշխարհիս ու Հայաստանին․․

Հ․Գ․ Չնայած վատառողջությանն ու տկարությանը՝ օրվա մեջ բազում կարևոր հանդիպումների, կոմունիկացիաների, այդ թվում՝ միջազգայինների հետ ու Տավուշի թեմայով, պատճառով գիտեմ, որ շատերը վերլուծություն են սպասել։

Վաղը խոստանում եմ քիչ թե շատ ապաքինված լինել գոնե ուղիղ եթերի համար։ Կարևոր բաներ կան քննարկելու, խելք խելքի տալու․․․

Կհանդիպենք»,- գրել է Սաֆարյանը:

Տպել
1263 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին