Պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ուզում է՝ ախպերս լինի. Գյումրու քաղաքապետը՝ «Մերսեդես»-ի վարորդի քայլի մասին

21/04/2024 schedule15:10

«Առավոտ շուտ, երբ բոլորս շտապում ենք պատարագի, մարդաշատ փողոցում ականատես ենք լինում նման արատավոր երևույթի: Դա դատապարտելի է՝ ով ուզում է լինի, ինչ ուղի ուզում է՝ անցած լինի, չի կարելի ոտնձգություն էնէլ Գյումրու քաղաքապետարանի շենքի, պետության, ազգաբնակչության նկատմամաբ, անընդունելի է ինձ համար»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի  հետ զրույցում այսպես է մեկնաբանել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը՝ այսօր առավոտյան «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա տեղի ունեցած «բողոքի գործողությունը»:

«Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթներ այլևս չլինեն»,-հավելեց Սամսոնյանը:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ խնդիր է ունեցել վարորդը, որը ցանկանում էր հանդիպել քաղաքապետին, Սամսոնյանը պատասխանեց՝ ինչ ուզում է լինի, չի կարելի նման քայլի դիմել: 

«Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է էղնի, գուզե ախպերս էղնի, պետք է պատասխան տա»,-նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:

Նշենք, որ ըստ որոշ չճշտված տեղեկությունների՝ մեքենայով քաղաքապետարանի աստիճաններին էր բարձրացել և պահանջ ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրը, որը պահանջում էր քաղաքապետի հետ հանդիպում, քանի որ վիճելի հարց ունի հողատարածքի հետ կապված:

Հիշեցնենք՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվելով կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից  դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը, պահանջել է հանդիպում քաղաքապետի հետ:

Տպել
4374 դիտում

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում