Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել, Բաքուն դեմ է գնացել խաղաղապահների ներկայությանը ԼՂ-ում. Հովհաննիսյան

20/04/2024 schedule22:25

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը դուրս է գալիս ԼՂ-ից, այդ մասին փաստող տեսանյութեր էլ են տարածվել: Իսկապե՞ս Ռուսաստանը լքում է ԼՂ-ն, թե՞ պատրանք է:

- Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը խոսում է այն մասին, որ, ամեն դեպքում, Ադրբեջանը և ՌԴ-ն համաձայնության չեն եկել, քանի որ Արցախի հայաթափումից հետո ՌԴ-ն անընդհատ հայտարարում էր, թե մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները մնալու են, իսկ դրանից հետո կորոշեն՝ մնա՞լ, թե՞ ոչ: Այստեղ ակնհայտ է դառնում, որ, ամեն դեպքում, Ադրբեջանը կարծես թե դեմ է գնացել այլևս ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում: Մյուս կողմից էլ կարծես թե ՌԴ-ն էլ համաձայնել է դուրս գալ Արցախից այն դեպքում, երբ որ Ակնայում կփակվի ռուս-թուրքական մոնիտորինգային դիտակետը, որը տեղակայվել էր ռուս խաղաղապահներին զուգահեռ: Չեմ բացառում, որ ռուս խաղաղապահները այլ ձևաչափով կրկին վերադառնան Արցախ:

- Մենք տեսանք, որ ռուս խաղաղապահների լուռ համաձայնությամբ, ինչ-որ տեղ՝ նաև մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, միաժամանակ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե ԼՂ հայությունը պետք է հնարավորություն ունենա հետ վերադառնալու: Ինչի՞ մասին է վկայում այս հայտարարությունը:

- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը իսկապես հայտարարեց, որ պետք է հայերը վերադառնան, և եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա ստացվում է, որ ՌԴ-ն Ադրբեջանից ակնկալում կամ պահանջում է, որ ապահովի արցախահայության վերադարձը և անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը, և բոլորս էլ գիտենք, որ դա տեղի չի ունենալու: ՌԴ-ն հող է նախապատրաստում այլ պայմանագրերով ու ձևաչափերով ռուսական ռազմական ներկայացվածությունը Արցախում ապահովելու համար: Մյուս կողմից, Զախարովան նաև հայտարարում է, որ արցախահայության վերադարձը չպետք է պայմանավորված լինի 80-90-ական թվականներին Ադրբեջանից և Հայաստանից գաղթած կամ բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձով, այսինքն՝ չպետք է լինի հայելային տարբերակով, և չպետք է նույնականացնել արցախահայության վերադարձը այս դեպքի հետ: Եթե կհիշեք, Բաքվի բռնապետը հայտարարում էր, որ եթե ուզում եք ապրել Արցախում կամ վերադառնալ, ապա պետք է ադրբեջանցիները ևս վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»: Այստեղ ՌԴ-ն հստակեցնում է, որ դրանք չպետք է նույնականացնել: Սա խոսում է նրա մասին, որ ռուսները հող են նախապատրաստում արցախահայության հնարավոր վերադարձի պայմաններում ռուսական անվտանգության նոր նորմերով պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու համար:

- Որոշ փորձագետների պնդմամբ՝ Ռուսաստանը, այսպես ասած, հենց այնպես չէր հեռանա ԼՂ-ից: Իսկ Ձե՞ր կարծիքով:

- Կարծում եմ՝ այս փուլում ՌԴ-ն չի ցանկանում առճակատման գնալ Ադրբեջանի հետ, որովհետև առանց այդ էլ շատ մեծ խնդիրներ ունի տարբեր հատվածներում և փորձում է դիվանագիտական ճանապարհներով, ծուղակներ կամ իրավիճակներ ստեղծելով բերել հասցնել նրան, որ, այո, Ադրբեջանն ինքը համաձայնի, որ ՌԴ-ն կրկին վերադառնա Ադրբեջան: Իսկ եթե ամեն դեպքում Ադրբեջանը որոշի, որ՝ «ոչ, ես ինքս եմ ապահովում հայերի վերադարձը և անվտանգությունը», արդեն ՌԴ-ից կլինի կոշտ մոտեցում: Բնականաբար, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ուկրաինայում որոշակիորեն մեղմանան ռազմական գործողությունները:

- Արդյոք ՌԴ-ի դուրս գալը չի՞ նշանակում, որ այնտեղ թուրքական գործոնն է մեծանալու:

- Թուրքական գործոն ի սկզբանե եղել է Ադրբեջանում և տարբեր ձևերով դրսևորվել թե՛ տնտեսության մեջ, թե՛ բանակում և թե՛ ընդհանրապես արտաքին քաղաքականությունում: Այս դեպքում Թուրքիայի գործոնը «երկու պետություն մեկ ազգ» ձևաչափով է, սակայն պաշտոնական առումով ռազմական համագործակցություն դեռևս Ադրբեջանի և Թուրքիայի միջև չկա, և չեմ էլ կարծում, որ մոտ ժամանակներում կլինի. ՌԴ-ն թույլ չի տա, որովհետև երբ ասում ենք՝ Թուրքիա, մեծ հաշվով ՌԴ-ի համար Արևմուտք է և ՆԱՏՕ: Այս ամենից ենթադրում ենք, որ հատկապես ԼՂ տարածքներում ոչ թե Թուրքիայի ներկայացվածությունը նոր է, այլ 2020 թվականից կա, և սա համաձայնեցված է եղել նաև ՌԴ-ի հետ:

- Իսրայելն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, և արդյոք հնարավո՞ր է՝ ԼՂ-ն վերածվի հակաիրանական «ռազմաբազայի»:

- Այո, կարող է, որովհետև հատկապես 2020 թվականից հետո ԼՂ-ում կառուցված օդանավակայանները, ըստ էության, գտնվում են իսրայելական վերահսկողության տակ, և դրա մասին նաև գիտի Իրանը: Եթե Իսրայելը որոշի, որ պետք է Իրանի հետ սկսի ցամաքային ռազմական գործողություններ, ապա հավանականությունը մեծ է, որ նաև այդ հատվածից սկսվեն գործողությունները:

- Ի՞նչ հետևություններ պետք է այս ամենից անի ՀՀ-ն, ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կարող են առաջանալ ռուս խաղաղապահների հեռացմամբ:

- Եթե խոսում ենք ռուս խաղաղապահների Արցախից դուրսբերման մասին, ապա այստեղ ոչ մի ռիսկ այլևս չկա, որովհետև հայ բնակչություն չկա, բացառությամբ մշակութային արժեքների ոչնչացման և այլնի մասին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ անվտանգային գոտիներին, ապա կարող եմ ասել, որ մենք կորցնում ենք անվտանգային գոտի, որովհետև, ամեն դեպքում, ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում թեկուզ առանց հայ բնակչության որոշակի առումով անվտանգային գոտի էր ստեղծում և, ինչու՝ չէ, նաև որոշակիորեն զսպող մեխանիզմ էր դառնում: Այստեղ կարևոր է մեր համագործակցությունը ոչ միայն ռուսների հետ, այլև՝ Իրանի, որովհետև տարածաշրջանում մեր շահերը կարծես թե համընկնում են:

Հերմինե Կարապետյան

Տպել
26108 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին