«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

19/04/2024 schedule18:40

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների անհանգստությունը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ՝ հայտարարելով․

«Մենք հարկ ենք համարում հավելելու, որ Հայաստանը չէ էսկալացիայի չդիմելու հորդորի հասցեատերը, որովհետև հակամարտության պատմության ողջ ընթացքում Հայաստանը երբևէ հանդես չի եկել էսկալացիա հրահրողի դերում, ի տարբերություն Ադրբեջանի, որը կրում է բոլոր պատերազմների և սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը։ Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ադրբեջանի նախագահը քանիցս հանրայնորեն շեշտել է պատերազմապաշտական իր համոզմունքների և ռազմական ուժով խնդիրների լուծման պրակտիկայի նպատակային կիրառման մասին, ինչը Ադրբեջանի հրահրումներն ու սադրանքները դարձնում է պարզապես անքննելի։

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից և անաչառ կերպով քննի մասնավորապես վերջին տարիների իրողությունները։

Այնուհանդերձ խիստ ողջունելի է փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ 2020 թ․ ի վեր Ադրբեջանը որևէ քայլ չի կատարել բռնի տեղահանվածների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովման ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում կամայական և միակողմանի բնակեցման որևէ կերպ չվերահսկվող և իրավականորեն չհիմնավորված գործընթաց։

«Մեծ յոթնյակի» արտահայտած մտահոգությունները չպետք է սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար բնիկ էթնիկ հայության իրավունքների վերականգնման հրամայականով։ Դրանք պետք է ընդգրկեն նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության բռնի տեղահանման, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գանձակի և հայաշատ ու հայկական այլ բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների, ջարդերի ու բռնությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու, բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։ Մարդկության վերջին հարյուրամյակների պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն ու քաղաքական ընտրանքայնությունն են սկիզբ դառնում նորանոր հանցագործությունների համար։ Ասվածի փայլուն արտահայտությունն է առնվազն վերջին մեկ դարում Ադրբեջանի կողմից հայության տարբեր զանգվածների նկատմամբ իրագործված փուլային ցեղասպանությունը, որը մինչ այժմ չի ստացել իր իրավաքաղաքական արժանի գնահատականը՝ ուղեկցող և հաջորդով բազմաթիվ հանգամանքներով հանդերձ»։

Տպել
1020 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին