Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

18/04/2024 schedule17:15

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։

2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան֊Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր ընդհանուր 3288 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 2459 գրամ քաշով՝ «Հերոին» տեսակի թմրամիջոցի և 7505 գրամ քաշով՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված կինն ու երիտասարդը, ևս մեկ՝ ինքնությունը պարզված տղամարդու, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել դեռևս չպարզված անձի կողմից մարտի 15-ին Իրանից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխված, ապա ՀՀ ու ԻԻՀ սահմանին մոտ գյուղի թաքստոցում տեղադրված՝ «Մեթամֆետամին», «Հերոին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող վերոնշյալ զանգվածները` որոնցից մի մասով իրականացված նախնական փորձաքննությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց թմրամիջոցներ լինելու հանգամանքը։

Այնուհետև, 42-ամյա կինը ու 27-ամյա երիտասարդը ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները տեղավորել են իրենց կողմից վարձակալած ավտոմեքենայում, դրանք վաճառքի համար նախատեսված տարբեր չափերի բաժանելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհին ձերբակալվել։

Կնոջ և վերոնշյալ երկու տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Կինը և երիտասարդը կալանավորվել են, իսկ ինքնությունը պարզված երրորդ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամներին բացահայտելու ուղղությամբ։

Տպել
3729 դիտում

Սանոսյանը Այրում կայարանում մասնագետների հետ քննարկել է կամուրջը ժամանակավոր և մասնակի շահագործելի դարձնելու տարբերակը

Թեև երեկոյան տեղումներ ունեինք, բայց, այնուամենայնիվ, ջրի մակարդակը նվազում է, ինչը հեշտացնում է աշխատանքները. Սանոսյան

Պետք է յուրաքանչյուրս մեր նպաստը բերենք հայոց պետականության ամրացմանն ու հայրենիքի հզորացմանը. ՍԴ նախագահի ուղերձը

Փոցխով է հարվածել. 27-ամյա կինը խոստովանել է՝ ինքն է Օձունում սպանել 64-ամյա տղամարդուն

Բախվել է 3 մեքենա, կան տուժածներ․ վարորդներից մեկը զրկված է եղել վարելու իրավունքից և եղել է ոչ սթափ

Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն

Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել

Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում և Փոքր Վեդիում գազամատակարարման անջատումներ են սպասվում

Ջրի մակարդակի նվազում ունենք․ Գնել Սանոսյան (տեսանյութ)

Լոս Անջելես թռչող ինքնաթիռում Մայք Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է

1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում մեքենան բախվել է հողաթմբին և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում

Կորոտչենկոն բողոքում է, որ կրկին Ռուսաստանից հատկացված միլիոններով հեղափոխություն չեղավ, գործը չարեցին. Ալեքսանյան

Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը. ինչպես մեկնել Վրաստան

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ. Ալեն Սիմոնյան

Կենսունակ լինել նշանակում է կարողանալ պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները. վարչապետի ուղերձը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերի որոշ համայնքներ ճանաչվել են աղետի գոտի. ինչ է սահմանվել

Ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը, ինչ ցուցանիշեր են առկա

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումները շարունակվում են

Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին՝ գլխի շրջանում վնասվածքներով

Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Կրկին ուժգին ամպրոպ է․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Կապան-Ծավ քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են

Լոռու և Տավուշի հեղեղված բնակավայրերը կհայտարարվեն աղետի գոտիներ․ խնդիրների լուծման համար 300 մլն դրամ կհատկացվի

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկի մոտ, կռվի մասնակիցները անչափահասներ են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ Տավուշում և Լոռիում աղետի ազդեցությունը մեղմելու համար․ ԱԳՆ խոսնակ

Պատգամավորին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակեցինք, գնացինք ամառանոց, տակից պիտի դուրս գան. Ստեփանյան

Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

19-ամյա վարորդը «Տեսլա»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ադրբեջանցի զինծառայողը ջրանցքում խեղդվել է

Վայ, տիրացու, տիրացու, էս ինչ աչքեր բացեցիր, մի ամիս է՝ գիտեինք վերևիս հարևանը ռեմոնտ է անում․ Սաֆարյան

Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ ընդունված տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հոգևորականների՝ աշխարհիկ պաշտոնների ձգտումը հաճախ համարվում է որպես շեղում աստվածային կոչումից․ Բաբաջանյան

Նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապանի համայնքապետի «Lexus»-ի վրա․ քաղաքացին ասել է՝ ինչու է նման քայլի դիմել

Տղամարդը ընկերոջ երեխայի մկրտության ժամանակ վիճաբանել է, կանանցից մեկի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, կրակել

Գալստանյանն ու համակիրները գնում են Սարդարապատ