Մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք․ ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը

13/04/2024 schedule18:54

Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձենությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Փոքր հողմային էլեկտրակայանից մինչև «խելացի» աղբամաններ, արբանյակների հետազոտումից մինչև այլընտրանքային էներգիայի ստացում, Երևանի հին ու նոր պատմություններից մինչև Գրիգոր Զոհրապի նովելների բեմականացում․ փառատոնում ներկայացվել է շուրջ 80 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։

«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսում է հետազոտել, հետաքրքրվել գիտական հետազոտություններով, պատկերացում կազմում, թե ինչպիսի կարևոր և հետաքրքիր գործընթաց է գիտական և հետազոտական աշխատանքը։ Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորշման ամուր հիմք, որովհետև իրենց ընտրած թեման ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում: Փառատոնը էապես ազդում է կրթության որակի վրա․ նախագծերի մեծ մասը ներկայացված է բնական գիտությունների այնպիսի ուղղություններով, որոնց որակի բարելավումը կարևորում ենք ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն: Այսպիսով՝ մեր երեխաները նաև դպրոցներում կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ամեն տարի այս փառատոնից դրական տպավորություններ է ստանում, որովհետև տեսնում է՝ տարբեր դպրոցների աշակերտներ, իրենց ուսուցիչների գլխավորությամբ, անդրադառնում են արդիական խնդիրների ու նորարար լուծումներ առաջարկում: «Կարևոր է, որ մեր երեխաների համար ստեղծենք պայմաններ՝ զարգանալու, կրթվելու, իրենց մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար: Կարևոր եմ համարում, որ մեր երեխաներն անդրադառնում իրենց համայնքին և շրջապատին առնչվող խնդիրներին, ինչը նշանակում է, որ նրանք ուշադիր են, նկատում են առկա պրոբլեմները և փորձում են հենց այդ հարցերի լուծումները գտնել գիտության և հետազոտության միջոցով, որն էլ մեր կրթական համակարգի բարեփոխումների ամենաուղիղ նպատակն է։ Մեր երեխաների գաղափարները ցույց են տալիս, որ հուսալի ապագա ունենք։ Նրանք իրենց արժեքային դիրքորոշումներով մեր վաղվա արժանապատիվ և ստեղծագործ քաղաքացիներն են, որոնք լուծելու են մեր երկրի խնդիրները»,- ասել է նախարարը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ներկայացված գաղափարների շուրջ պետք է շարունակաբար մտածել, քննարկել, փորձարկել և դրանք ավելի լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել։ ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի հատկացումները․ 2018-ի համեմատ դրանք աճել են 280 տոկոսով, և եթե կա գաղափար, որի արդյունքը կիրառելի է, պետությունը պատրաստ է աջակցել։

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։

«Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։

Նախարարը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել աշխատանքների մանրամասներով, աշակերտների հետ զրուցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցերով։ Նա մասնակիցներին կոչ է արել շարունակել նույն ոգևորությամբ՝ մաղթելով հաջողություն։ Աշակերտները նշել են՝ ամիսներ շարունակ ապրել են իրենց գաղափարների, հետազոտությունների կյանքի կոչմամբ, ոգևորվել ստացված արդյունքներով։

Հանձնաժողովի անդամներից Գոռ Մարգարյանի /ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ գնահատմամբ՝ փառատոնը շատ հաջողված է և կամրջում է կրթությունն ու գիտությունը՝ ապագայում բուհերում ապահովելով լավ ուսանողների ու հետազոտողների։ Նա ընդգծել է հասարակագիտության և բնագիտության համադրումը փառատոնի ընթացքում․ «Աշակերտները Գրիգոր Զոհրապի նովելների նկարները ստանալու համար օգտագործել էին արհեստական բանականություն, ինչը երկու ուղղությունների միջև ապահովել էր հրաշալի համագործակցություն»։

Նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս շատ ոգևորված էին իրենց նոր պարտականությամբ։ Նրանց հավաստիացմամբ՝ որպես հանձնաժողովի անդամ՝ գնահատելիս առաջնորդվել են անաչառությամբ, ներկայացված գաղափարի նորարարությամբ ու պետության խնդիրների լուծման համար կիրառելիությամբ։

Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։ Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլում ՀՀ 30 ուսումնական հաստատությունների անհատական կամ հետազոտական խմբերը ներկայացրել են ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրած և իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերի արդյունքները։

Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կներկայացվեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։

Տպել
607 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին