ՀՀ-ի վարած բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականությունը երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար․ Փաշինյան

13/04/2024 schedule13:47

Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, Հայաստանում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և ինչպիսի՞ն են երկու պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ Հայաստանում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ ղազախ գործընկերներին։

«Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։

Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։

«Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր»,- ասել է Փաշինյանը:

Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել Հայաստանն ու Ղազախստանը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։

Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի»,- ասել է վարչապետը։

Տպել
913 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)