ՄԻՊ-ն այցելել է Տավուշ. բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ խախտումները հաստատող փաստեր են հավաքագրվել

13/04/2024 schedule12:41

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։

Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ, սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ` կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկբունքը։

Պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 12-ին Իջևանում հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Տավուշի մարզ այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է զորամաս, քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հարցեր:

Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հավաքագրել է խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել սահմանային բնակիչների, այդ թվում՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների սեփականատերերի հետ։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Այցի շրջանակներում Տավուշի մարզի սահմանային բնակիչների կողմից բարձրացված խնդիրներն ու Պաշտպանին ներկայացված մտահոգությունները, ինչպես նաև իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:

Տպել
545 դիտում

Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին. փաստաբան

Ինչ աշխատանքներ են իրականացվում. իրավիճակը Կիրանցում

Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին

Սատանայի երրորդ փորձությունը հայ ժողովրդին եկել է վեղարի տակ, սա ուղղակի մաստեր կլաս է. Հայկ Կոնջորյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնյաները վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը պարբերաբար ՀՀ է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք (տեսանյութ)

Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի ցավերով, ցնծում ձեռքբերումներով. Փաշինյան

Իրանում զոհված նախագահի և մյուսների հրաժեշտի արարողությունն է, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ (լուսանկարներ)

Պատմությունը ցույց է տվել, որ մենք դժվարին պահերին միշտ իրար կողք են եղել. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան (լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանի վարչապետի պատվիրակությունը ուղևորվել է Իրան

Սիմոնյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում

Տան նախկին աշխատակիցը տանտերերի դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է առաջարկել. 58-ամյա տղամարդը կալանավորվել է

«Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան». ԱԺ նախագահ

Սիմոնյանն արձագանքել է եկեղեցու հարկման վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնելով օրենսգրքից հատված

Կրակոցներ Կոտայքի մարզում. ոչ սթափ տղամարդը վնասազերծվել, ձերբակալվել է

Թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս. Շառլ Ազնավուրը կտոներ ծննդյան 100-ամյակը

Կինը Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցներին մեղադրում է իր մահացած որդու մատանին գողանալու համար

Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան․ կասկածներ կան հրկիզման վերաբերյալ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

Մառախուղ չի եղել, բարենպաստ եղանակ էր. Իրանի նախագահի աշխատակազմը նոր մանրամասներ է հայտնել ուղղաթիռի կործանումից

Աբդոլլահիանին կհուղարկավորեն մայիսի 23-ին, վերջին հրաժեշտը կլինի Իրանի ԱԳ նախարարության մոտից

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում․ կա տուժած

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել