Որ դեպքում է 0-18 տարեկանների բուժսպասարկումը անվճար. ինչ ծառայություններից է հնարավոր օգտվել

07/04/2024 schedule12:35

Ինչպես հայտնի է, 2019 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:

Նկատենք, որ մինչ այս որոշումը անվճար բուժօգնությունից կարող էին օգտվել 0-7 տարեկան երեխաները, իսկ 7-ից մինչև 18 տարեկանները, եթե ընդգրկված էին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում։

Որոշմամբ ընդլայնվել են նաև բուժօգնության տեսակները՝ ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են․ «Առողջ երեխայի հսկողությունը՝ երեխայի աճի և զարգացման գնահատմամբ, ներառյալ՝ կանխարգելիչ այցերի պարբերականության ժամանակացույցը և իմունականխարգելման գործընթացի ապահովումը, աճի և զարգացման շեղումների վաղ հայտնաբերումը, մանկական աուտիզմի թեստի իրականացումը և վաղ միջամտության իրականացումը՝ համաձայն զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործընթացի կազմակերպման ուղեցույցի։ Պատրոնաժ բուժքրոջ (խնամակալ) երեխաների բուժսպասարկումը, հիվանդ երեխաների շարունակական հսկողությունը, երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպումը»։

Այս համատեքստում, ըստ Ավետիսյանի, կարևոր է իմանալ, որ ծառայությունները անվճար են միայն այն դեպքում, երբ դրանք ցուցված են երեխային, այսինքն՝ կան հստակ ախտանշաններ, բժշկի ցուցում։ Եթե ծնողը սեփական ցանկությամբ է ուզում իր առողջ երեխային ենթարկել որևէ իքս հետազոտության, ապա դրա համար պետք է վճարի։

Երեխաների՝ պետության երաշխավորած՝ անվճար արտահիվանդանոցային/ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է պոլիկլինիկաներում (բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), ընտանեկան բժշկի գրասենյակներում:

«Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալների մեջ մտնում են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը կարող է տրամադրել դեղ ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելիչ նպատակներով: Դեռահասների, այդ թվում՝ 15 տարեկան աղջիկների առողջության գնահատման և 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտության և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը: Պետությունն իրականացնում է նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը»,- հավելում է զրուցակիցը:

Սպասարկման ծավալներից են նաև երեխայի հիվանդության/խնամքի հետ կապված ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը, հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում և տանը, այդ թվում՝ տնային կանչերի և ակտիվ այցերի իրականացումը (ներառյալ այցերը՝ շտապօգնության ծառայության և հիվանդանոցային բժշկական կազմակերպության հաղորդագրության հիման վրա)՝ մինչև լավացում և/կամ առողջացում, երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը և սպասարկումը, խորհրդատվական և շարունակական հսկողության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:

«Սրտի բարդ վիրահատությունները, դրա հետագա բուժումը և հետազոտությունը նույնպես պետպատվերի շրջանակում են իրականացվում։ Կարող են լինել դեպքեր, երբ որևէ խնդրի դեպքում մեր երկրում բուժումը հնարավոր չլինի իրականացնել, այդ ժամանակ այն դառնում է վճարովի։ Ցանկացած հետազոտություն իրականցվում է պետպատվերի շրջանակում, եթե արտառոց որևէ խնդիր չկա, և այնպիսի հիվանդություն չէ, որի բուժումը կամ հետազոտությունը ներառված չէ պետպատվերի շրջանակում։ Անվճար են նաև գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը (լիթոտրիպսիան) և այլ հիվանդություններ, որոնք նախկինում վճարովի էին»,- ասում է նա:

0-ից մինչև 18 տարեկան երեխաների դեպքում նաև հստակեցված է, թե առողջապահության առաջնային պահպանման օղակներում, այսինքն՝ պոլիկլինիկաներում, անվճար ինչպիսի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում։ Դրանցից են հատկապես կլինիկական հետազոտությունները, միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտությունը, կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերումը, արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա, մեզի ընդհանուր հետազոտություն, կղանքի մանրադիտակային հետազոտություն, կենսաքիմիական հետազոտություններ, գլյուկոզ, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ:

Ինչպես նաև՝ խոլեստերին ռևմատոիդ գործոն, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա, մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետազոտություններ, մեզի մանրէաբանական և կղանքի մանրէաբանական, խորխի մանրէաբանական, քսուքների (քթի, կոկորդի, ականջի, աչքի) մանրէաբանական հետազոտություն, արյան խմբի որոշում, հեպատիտ «B»-ի և հեպատիտ «C»-ի հետազոտություն, ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային հետազոտություն՝ հղիների համար, իմունաբանական հետազոտություն, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կրծքագեղձերի ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտություն, Էլեկտրասրտագրություն, սպիրոգրաֆիա:

Ըստ մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետի՝ որևէ դեպքում առանց հիմնավորման թե՛ պոլիկլինիկան, թե՛ բժշկական կենտրոնները, եթե հիվանդության բուժումը կամ հետազոտությունը նախատեսված է իրականացնել անվճար, իրավունք չունեն ծնողից պահանջել իրենց երեխայի առողջական խնդրի բուժման վճարը։

0-18 տարեկան երեխաների համար ամբողջությամբ անվճար են նաև դժվարամատչելի հետազոտությունները այն բժշկական ծառայություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր՝ ուղեգրի առկայության դեպքում։

Ավետիսյանն ասում է՝ դժվարամատչելի հետազոտությունների ցանկը պարբերաբար վերանայվում է, արդիականացվում․ «Թոքաբորբի կասկածի դեպքում, եթե երեխան հոսպիտալացվում է, հիվանդանոցային պայմաններում իրականցվում են մի շարք հետազոտություններ, օրինակ՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, արյան ընդհանուր քննություն, Ց ռեակտիվ պրոտեինի որոշում, այս բոլորը ներառված են պետպատվերի շրջանակում։ Եթե, օրինակ, նույն երեխայի մոտ զարգանում է բարդություն, և անհրաժեշտ է կրկնել հետազոտությունները կամ ուղղորդել դժվարամատչելի հետազոտությունների, վերջիններս կրկին իրականացվում են պետպատվերի շրջանակում»։

Միևնույն ժամանակ մասնագետն ասում է, որ հիվանդանոցային մեծ հերթերից և հավելյալ վիրուսներից խուսափելու նպատակով նպատակահարմար է երեխային նախ տանել պոլիկլինիկա, և բոլոր հետազոտություններից հետո, եթե առաջանում են հարցեր, արդեն ուղեգրի տեսքով կարող է ներկայացվել հիվանդանոց, որտեղ կիրականացնեն հավելյալ հետազոտություններ և ախտորոշման ճշտում, հաստատում, հերքում և բուժման իրականացում։

Անվճար մատուցվող ծառայությունների դեպքում բացառություն են միայն ստոմատոլոգիական ծառայությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակում անվճար մինչև 7 տարեկանների և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկանների երեխաների դեպքում։

Մասնագետը համոզված է՝ այս փոփոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել, քանի որ նախկինում գրանցվում էին դեպքեր, երբ երեխայի մոտ հայտնաբերվում էր որևիցե խնդիր, ծնողը տեղեկանում էր այդ մասին, սակայն ծառայությունները վճարովի լինելու պատճառով երեխան չէր կարողանում ստանալ համապատասխան բուժում, հատկապես՝ 7 տարեկանից բարձր տարիքի երեխաները:

Մերի Խաչատրյան

Տպել
2404 դիտում

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան