Էրդողանի կուսակցությունը խոշոր և պատմական պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում. ինչ իրավիճակ է Ստամբուլում

01/04/2024 schedule10:28

Թուրքիայում մարտի 31-ին ընթացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է ընդդիմության պատմական հաղթանակը մունիցիպալ ընտրություններում, ինչը, ըստ նրա, «շրջադարձային» է իր ճամբարի համար, որը իշխանության է 2002 թվականից։

Ձայների գրեթե 99%-ի հաշվարկը հաստատում է, որ թուրքական ընդդիմությունը երկրի իսլամիստ-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) փոխանցել է վերջին երկու տասնամյակի ընթացքում իր ամենամեծ ընտրական պարտությունը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք:

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը (CHP) հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում, ինչպիսիք են, օրինակ, Բուրսան՝ խոշոր արդյունաբերական քաղաքը երկրի հյուսիս-արևմուտքում:

Գերագույն ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների հրապարակումը կհաստատի միայն այս արդյունքները, որոնք արդեն հայտարարված և ընդունված են հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետության ղեկավարի կողմից:

Ելույթ ունենալով Անկարայում գտնվող իր կուսակցության կենտրոնակայանից զսպված, անսովոր լուռ աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է «հարգել ազգի որոշումը»:

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Էքրեմ Իմամօղլուն, որը զբաղեցնում էր այս պաշտոնը վերջին հինգ տարիներին: Այս մասին ցույց են տալիս ձայների հաշվարկի նախնական տվյալները։ Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ՀԺԿ) և հաղթանակի մասին հայտնել էր դեռ արդյունքների հրապարակումից և Էրդողանի ելույթից առաջ:

Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Իմամօղլուն հաղթել է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին՝ առաջ անցնելով մոտ 10%-ով։

Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում էր հատկապես Ստամբուլը, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԶԿ-ն հույս ունեին հաղթել ընդդիմությանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում էին Անկարան և Անթալիան, որոնք ղեկավարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից:

Երկրի մյուս խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Իզմիրում նույնպես հաղթել է ընդդիմությունը։

«Մեր ստացած տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների հավատը մեր հանդեպ պարգևատրվել է»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Իմամօղլուն։  

Թուրքիայում ընտրությունները տեղի են ունեցել մոլեգնող գնաճի և թուրքական լիրայի զանգվածային արժեզրկման ֆոնին, որի անորոշությունը ծանրացել է շատ ընտրողների վրա, գրում է AFP-ն և նշում, որ խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության վարկանիշը զգալի անկում է ապրել:

Ինչու էր կարևոր Ստամբուլը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել և մեծացել է Ստամբուլում և քաղաքի քաղաքապետ է ընտրվել 1994 թվականին։ Նրա դաշնակիցները իշխանությունը պահեցին մինչև 2019 թվականը, երբ ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն։

Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլում նշանակում է, որ նա կարող է դառնալ իշխող կուսակցության գլխավոր հակառակորդը հաջորդ նախագահական ընտրություններում՝ 2028 թվականին։

Էրդողանը և նրա կուսակցությունը Ստամբուլում թեկնածու էին առաջադրել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Քուրումին։

«Ստամբուլը մեր երկրի մարգարիտն է, գանձը և աչքի լույսը»,- ասել է 70-ամյա նախագահը քաղաքում վերջերս կայացած հանրահավաքում՝ Իմամօղլուին անվանելով «կես դրույքով քաղաքապետ»:

«Այս ընտրությունները կնշանավորեն նոր դարաշրջանի սկիզբը մեր երկրի համար»,- ասել է Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում քվեարկությունից հետո։

Երբ հայտնի դարձավ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ուժի պարտության մասին, Էրդողանը նշեց երրորդ միտքը. «Մարտի 31-ը մեզ համար վերջը չէ, այլ շրջադարձային։ Թուրք ժողովուրդը քվեաթերթիկի միջոցով ազդանշան ուղարկեց քաղաքական գործիչներին»։

Իմամօղլուն իր հերթին ընտրություններում քվեարկելուց հետո հայտարարել է, որ փորձում է ապահովել «հավասարություն՝ առանց կուսակցականության», անում ամեն ինչ՝ երիտասարդներին, կանանց և մայրերին ավելի լավ կյանք տալու համար:

Թուրքիայի քաղաքացիները կիրակի օրը քաղաքապետ են ընտրել 81 նահանգում, ինչպես նաև՝ տեղական խորհուրդների անդամներ և տարածաշրջանային այլ պաշտոնյաներ:

Տպել
1027 դիտում

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է