Ուժգին պայթյուն Սիրիայի շուկայում. կան զոհեր և տուժածներ (լուսանկարներ)

31/03/2024 schedule18:05

Առնվազն յոթ մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսային Աազազ քաղաքի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նրանց թվում կա 2 երեխա:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ականապատ ավտոմեքենա է պայթել, կան նաև բազմաթիվ վիրավորներ: Այս մասին հայտնում է Reuters  գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին։

Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում պատկերված են գետնին ընկած մարմինները, վնասված շենքերը և այրվող մեքենայի շրջանակը։ Ըստ սկզբնական տեղեկատվության՝ կա ավելի քան 30 վիրավոր:

669.jpg (91 KB)

Դեռևս պարզ չէ, թե ով է կանգնած Թուրքիայի սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաքում տեղի ունեցած այս պայթյունի հետևում:

Պայթյունի պահին շուկան լեփ-լեցուն է եղել մարդկանցով, որոնք գնումներ են կատարել Իդ ալ-Ֆիտր տոնին ընդառաջ, որը նշում է Իսլամական ծոմապահության՝ Ռամադան ամսվա ավարտը:

670.jpg (240 KB)

Սպիտակ սաղավարտներ կամավորական կազմակերպության փրկարարները հայտնել են, որ զոհվածների թվում երկու երեխա կա։

Աազազ քաղաքը վերահսկվում է թուրքամետ զինյալների կողմից, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ։

671.webp (118 KB)

Թուրքական զորքերը և նրանց աջակցող ուժերը վերահսկում են Սիրիայի ընդարձակ տարածքները թուրքական սահմանի մոտ։
Աազազը սիրիական ազատ բանակի հենակետն է,  քաղաքում գտնվում է Սիրիայի ժամանակավոր կառավարության շտաբը՝ ընդդիմադիր խմբավորում, որը հավակնում է լինել երկրի օրինական իշխանությունը:

Վերլուծաբանները քաղաքը բնութագրում են որպես ռազմավարական նշանակություն քաղաքացիական պատերազմի համատեքստում՝ թուրքական սահմանին մոտ լինելու պատճառով։ Դրանով են անցնում մատակարարման կարևոր ուղիներ։

672.png (348 KB)

Սիրիայի հյուսիս-արևմտյան սահմանային շրջանում, ներառյալ Աազազում, հազվադեպ չեն ռումբերի պայթյունները, որոնք ուղղված են խիտ բնակեցված քաղաքացիական տարածքներին:

2016 թվականի նոյեմբերին Աազազում ապստամբների շտաբի մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր 25 մարդ: Հոկտեմբերին ապստամբների անցակետի վրա նմանատիպ հարձակման հետևանքով զոհվել է նաև 17 մարդ:

673.png (302 KB)

2017 թվականին Աազազում ավելի քան 40 մարդ է զոհվել, երբ ականապատ մեքենան պայթել է քաղաքային դատարանի շենքի մոտ։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը գրավել է քաղաքը 2013 թվականին և որոշ ժամանակ պահել:

675.jpg (29 KB)

Տպել
817 դիտում

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին