Թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տևում, էլեկտրոնայինով՝ 1-3․ Ավանեսյան

22/03/2024 schedule18:44

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Վերոնշյալ մանրամասները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ:

Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում կա, քանի որ համապարփակ ապահովագրության բարեփոխումը կարեւոր, հիմնարար եւ սկզբունքային փոփոխություն է ու առավել մանրամասն աշխատանքային քննարկումների կարիք ունի: Ակնկալվում է այս տարի գործընթացն ավարտել:

2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակում  հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես՝ մատուցված 861,845 ծառայություն, ինչը 74,981-ով ավելի է նախորդ տարում տրամադրված ծառայությունների ծավալից:

Չարորակ նորագոյացություններով հիվանդներին վիրահատական եւ ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններն ավելացել են 50 հազարով, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շարունակվել են սկրինինգային ծրագրերը:

Սրտանոթային հիվանդությունների բժշկական օգնության տրամադրման մասով եւս կա դինամիկա. 42,000-ով ավելացել է ծառայությունների ծավալը, ներառվել են նոր ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ 2023 թվականին 10 տոկոսով նվազել են մահվան դեպքերը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է՝ ավելացել են փոխպատվաստումների ընդհանուր ծավալները, հասել ենք թիրախային նպատակներին: «Մեր նպատակն է Հայաստանում նորագոյացությունների բուժման ծառայությունների սպեկտորը հնարավորինս հասանելի դարձնել եւ շատ քիչ դեպքեր ունենանք, երբ բուժումը պարտադիր անցկացվի այլ երկրներում»,- ասել է նա:

Նշվել է, որ մոր եւ մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել նաեւ  մայրական մահացության նվազման առումով: Արձանագրվել է մեռելածնության նվազում: Մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, ինչը գնահատման եւ պատճառների վերհանման նախադրյալ է, ու այս ուղղությամբ հավելյալ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Նախարարը ներկայացրել է հանրապետությունում բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կառուցման, վերակառուցման ու շինարարական աշխատանքները:

Ներկայացվել են դեղերի հասանելիության ոլորտում քայլերը: Նշվել է, որ շարունակվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ընդլայնվել են առողջ ապրելակերպի մասով միջոցառումները: Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային առողջապահության, մարդկային ներուժի զարգացման մասով կատարված աշխատանքներին:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել դեղերի հասանելիությանը, ոլորտում գնումների գործընթացի կազմակերպմանը, մանկական մահացության հարցում պատճառների գնահատմանը, դեղերի ներկրման հեշտացման մեխանիզմներին, առաջնային օղակի աշխատանքի արդյունավետությանը, էլեկտրոնային դեղատոմսի անցնելու նպատակահարմարությանը եւ այլ խնդիրների:

Նախարարի պարզաբանմամբ փորձնական օրինակով պարզվել է, որ թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տեւում, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 1-3 րոպե՝ պայմանավորված տվյալ մասնագետի համակարգչային հմտությամբ: Նրա խոսքով թվայնացումն օգնում է կրճատել աշխատաժամանակը եւ ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին մեկնարկել է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների եւ թերապեւտների բոնուսային աշխատավարձերի համակարգը, որն էականորեն բարձրացրել է աշխատավարձերը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով առողջության առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության կարեւորության մասին, կարծիք է հայտնել, որ  հիվանդանոցային բուժօգնության ծավալները պետք է նվազեն առաջնային օղակի զարգացման շնորհիվ: Դեղերի հասանելիության մասով բողոքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխության կարիք չկա, բայց տեխնիկական բնութագրերում կարելի է որոշակի չափորոշիչներ արձանագրել, գնումների գործընթացում հաշվի առնել ոչ միայն դեղի գինը, այլ նաեւ՝ որակը: Ըստ նրա՝ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մի շարք հարցադրումների առնչությամբ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Տպել
3636 դիտում

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան