Գալոյանի հրաժարականի պատճառը ԱՄՆ-ում գողություն կատարելու մեղադրա՞նքն է․ ինչ է ասում նախարարը (տեսանյութ)

21/03/2024 schedule12:18

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականի պատճառներին:

Նախարարը նշեց, որ հարգանքով է վերաբերվում բուհի՝ արդեն նախկին ռեկտորի որոշմանը։

«Կարծում եմ, որ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի պատճառը Գալոյանի անձի շուրջ առկա խոսակցություննե՞րն են եղել, այն է, որ վերջինս մեղադրվում է 2017 թվականին ԱՄՆ-ում գողություն կատարելու համար, նախարարը նկատեց․ «Այս թեմայով այլ մեկնաբանություն չունեմ, կարիք էլ չեմ տեսնում։ Ես պարբերաբար բուհերի բոլոր ռեկտորների հետ ունենում եմ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Դուք լրագրող եք ու ազատ եք ենթադրելու այն, ինչ մտածում եք, ես՝ որպես պաշտոնատար անձ, ասում եմ, որ ռեկտորը ազատման դիմում է ներկայացրել»։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ԿԳՄՍ նախարարությունը ստացե՞լ է գողության վերաբերյալ ԱՄՆ համապատասխան մարմիններին ուղարկած պաշտոնական գրության պատասխանը՝ Անդրեասյանն ասաց․ «Ինձ համար այդ հարցն այլևս օրակարգային չէ։ Դա տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիանա Գալոյանը հրաժարականի դիմումը է ներկայացրել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին բուհից՝ չմանրամասնելով պատճառը:

ԱՄՆ-ում Գալոյանի գողություն անելու մասին խոսակցությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են այս խոսակցությունները և պաշտոնական հարցում են ուղարկել ԱՄՆ համապատասխան մարմիններին։ 

Տպել
5154 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը