Պետը 100 դրամ խնայեց

28/09/2011 schedule13:11

Նախապես հայտարարվել էր, որ Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական տրանսպորտով: Արդյոք բոլո՞րն են այդպես վարվել, հայտնի չէ: Բայց ահա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ հրաժարվել է ծառայողական մեքենայից եւ աշխատանքի է գնացել ավտոբուսով ու երթուղային տաքսիով: Դավթաշենում բնակվող պաշտոնյան «36 Ա» համարի ավտոբուս է բարձրացել այդ իրադարձությունը տեսանկարահանող օպերատորի ուղեկցությամբ, իսկ ահա երթուղային տաքսում օպերատորը տեղավորվել չի կարողացել, մանավանդ որ մտավախություն է ունեցել, թե տեխնիկան կարող է վնասվել: Ավտոբուսի վարորդը երեկ մեզ հետ զրույցում պատմում էր, որ օպերատորի հետ իր կոստյումավոր ուղեւորը տրանսպորտ է բարձրացել պիկ ժամի` առավոտյան 8.30-ի սահմաններում: Այն պահին, երբ ինքը նկատել է Հենրիկ Նավասարդյանին, թեեւ չճանաչելով, վերջինս կանգնած է եղել: Իսկ հետո, արդեն ճանաչելով, հրաժարվել է ուղեվարձ ստանալ: «Էն կամերան էլ մեկ էստեղից էր նկարում, մեկ էնտեղից: Ես աշխատեցի էնպես անեմ, չերեւամ: Էնքան էի լարվել, որ երեւի կեսից շատը իջան, գնացին, փող էլ չվերցրի»,- նկատեց մեր զրուցակիցը, որն ինչպես նկարահանվելիս է փորձել թաքնվել, այնպես էլ անգամ չցանկացավ հրապարակել իր անունը: Անդրադառնալով իր երեկվա երթեւեկությանը` քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտարարեց. «Վաղ առավոտյան ես պլանավորել էի իմ երթուղին կազմակերպել` 2 տրանսպորտային միջոցների ուսումնասիրություն կատարելով` ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներում: «36 Ա» համարի ավտոբուսով հասել եմ մինչեւ Վաղարշյան փողոցի եւ Կոմիտաս պողոտայի խաչմերուկ: Ավտոբուսը սանիտարական նորմալ վիճակում էր, կանգառներում նորմալ էր կայանում, սակայն վարորդը դիտողություն ստացավ դռները բաց ավտոմեքենան կանգառից շարժվելու համար: Անվտանգությունը ապահովելու համար պետք է դռները փակած լիներ, նոր շարժվեր: Վարորդն ընդունեց իր սխալը, եւ հուսով ենք, որ նման դեպքեր իր մոտ չեն կրկնվի»,- ասաց վարչության պետը` չբացառելով, որ դռները ժամանակին չփակելը կարող էր վարորդի հուզմունքի պատճառով լինել: Իսկ ահա այդ պիկ ժամին, որքան էլ տարօրինակ է, Նավասարդյանին ազատ նստատեղերով միկրոավտոբուս է հանդիպել: «Նույն կանգառից նստել եմ 8-րդ համարի երթուղային տաքսի, որ հասնեմ իմ աշխատանքի վայրը: Երբ միկրոավտոբուսը եկավ, ի զարմանս ինձ` 4 ազատ նստատեղ կար: Կանգառում մարդիկ կային, նրանք ինձ կարծես նաեւ բարձրացրին մեքենա: Առաջին 4 ուղեւորներս հնարավորություն ունեցանք նստել, բայց մյուսները կանգնած մնացին: Եւ մինչեւ քաղաքապետարան միկրոավտոբուսը եկավ գերբեռնված»,- մանրամասնեց նա: Իսկ ի՞նչ են տալիս նմանատիպ մոնիտորինգները: Ոչ վաղ անցյալում էլ այսպիսի մի ակցիա էր կազմակերպվել, դրանից հասարակական տրանսպորտի «կյանքում» ինչ-որ բան փոխվե՞ց: Նախորդ անգամ, ըստ վարչության պետի, ինքը կեղտոտ ավտոբուս էր նկատել, երեկ այն մաքուր էր: Անցյալում տրանսպորտի մեջ գազի բաց բալոններ կային, այս անգամ իրեն սպասարկած տրանսպորտը գազով չի եղել: Ամենալուրջ ձեռքբերումը, որ գրանցվել է նախորդ մոնիտորինգից հաջորդն ընկած ժամանակահատվածում, ծխող վարորդների թվի կրճատումն է: Հենրիկ Նավասարդյանն ընդունո՞ւմ է, որ այսօր Երեւանում շահագործվող մեքենաների վիճակը ոտնահարում է մարդու արժանապատվությունը: Ինքն ի՞նչ է զգացել, երբ աշխատավայր է հասել իրար գլխի կուտակված ուղեւորներով լի միկրոավտոբուսով եւ արդյոք սթրեսի՞ չէր ենթարկվի, եթե ամեն օր ստիպված լիներ աշխատանքի գնալ ու տուն դառնալ այդ պայմաններում: «Այսօրվա դրությամբ ունենք թերություններ` ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հետ կապված, դրանց վերականգնման հետ կապված: Դա ես բացատրում եմ նրանով, որ մրցութային ժամանակաշրջանը մոտեցել է, լինելու է նոր երթուղային ցանց, եւ հայտարարվելու են նոր մրցույթներ: Այդ ընթացքում նոր մեքենաներով կհամալրվեն ամբողջ երթուղիները, եւ կթարմացվի մեքենաների տեխնիկական վիճակը: Ծրագրեր ունենք, որ Երեւանում նոր երթուղային ցանց կազմելու ժամանակ կկրճատենք միկրոավտոբուսային երթուղիների քանակությունը, շատ երթուղիներ կդառնան ավտոբուսային: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ներդրում կատարում է այն ժամանակ, երբ համոզվում է, որ տվյալ երթուղին շարունակելու է լինել ցանցում, ու այդ ներդրումը զուր չի լինելու»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան, հավելելով, որ եթե ինքը ստիպված լիներ ամեն օր հասարակական տրանսպորտով երթեւեկել, կհամակերպվեր ստեղծված իրավիճակին, քանի որ պատերազմական տարիներին նույնիսկ ոտքով է աշխատանքից տուն գնացել: «Այսօր գտնում ենք, որ ժամանակն է` միկրոավտոբուսները փոխարինել ավելի մեծ տարողությամբ ավտոբուսներով»,- նկատեց նա: Վերջինիս խոսքով նախատեսվում է նոյեմբերին ներկրել 66 նոր ավտոբուս, իսկ մինչեւ 2012 թվականի առաջին եռամսյակի վերջ` եւս 170-190 ավտոբուս:

Տպել
826 դիտում

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Որոշ մարզերում սպասվում է -1 աստիճան ցուրտ. ջերմաստիճանը կրկին կնվազի, անձրևն ու կարկուտը՝ կշարունակվի

Հայաստանի և Դանիայի վարչապետերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. Գալստանյանի աջակից

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հաջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից (տեսանյութ)

Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

Գալստանյանի անհաջողությունների ֆոնին ավագանու իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց բեմադրություն անել. Փամբուխչյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի էջով մարդկանց բռնության ենթարկելու կոչերի համար հարուցվել է վարույթ

Տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները