Երևան
12 °C
Այս հսկա և մեծ ավերակը Գյումրու պատմական ծածկած շուկան է: Կամ այն, ինչը մնացել է երբեմնի բազմամարդ ու առատ շուկայից:
Տարածքը ոչ թե 88-ին է ավերվել, այլ հետագա տարիներին: Վերջնական քարուքանդը եղել է 2017 թվականի մարտից, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ շուկան ամբողջությամբ գնել է «Լենտեքս» ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը:
Վերջինս՝ որպես սեփականատեր, նախ տարածքից հեռացրել էր առևտրականներին, այնուհետև՝ քանդել ամբողջ շուկան:


Այդ բուռն աշխատանքները, սակայն, նույն ընթացքը չունեցան: Շինարարը հեռացավ, շուկայի մուտքերը կողպվեցին, տարածքը կարկատան-պարսպով փակ մնաց մինչև 2018 թվականը:
Նույն տարում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ տարածքը Գոմցյանը վաճառել է, գնորդն էլ «Թումո»-ն է: Նաև վստահ պնդեց՝ ինչ անելու են՝ իդեալական են անելու: Այս հայտարարությանը հետևած տարիներին, թեև փակ կամ կիսափակ, շուկայի տարածքը դարձավ մեծ աղբանոց և զուգարան՝ հիմնականում տարածքից դուրս առևտրով զբաղվողների համար:



6 տարի անց՝ տևական լռությունից հետո, «Թումո»-ն իսկապես աննախադեպ քայլով է ներկայանում: Հին շուկայի տարածքում ԵՄ աջակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագրի շրջանակում ստեղծվելու է կրթական, խոհարարական, տնտեսական և տուրիստական զարգացման բացառիկ կենտրոն:
Ինչո՞ւ 6 տարի պահանջվեց, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Թումո»-ի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասում է՝ ամեն ինչ սկսվեց հողը գնելուց:

«Մենք գնել ենք տարածքը մասնավորից և խնդրել մեր գործընկերներին, որ կարողանանք գումար հայթայթել՝ ծրագիրն իրականանա: Նաև ֆրանսիական կողմի հետ համագործակցության քննարկումը երկար տևեց: Այնպես չէ, որ նախագիծը պատրաստ էր և երկար տևեց: Մենք նախագիծը սկսել ենք մշակել, տարբեր փուլեր է անցել: Հիմա, երբ որ ԵՄ-ն որոշեց մեզ տալ այդ գրանտը, և նաև մեր հավատարիմ գործընկերները որոշեցին ներդրում անել, արդեն պաշտոնապես հայտարարեցինք, որ մեր ծրագիրը կյանքի ենք կոչում»,- մանրամասնում է Բուդաղյանը:

Օրեր առաջ են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել համաձայնագիրը, որով Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 2.5 միլիոն եվրո կտրամադրի:
Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, մեծ այս նախագիծը կիրականացվի նաև Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:
Գյումրիի շուկա և խոհարարական դպրոց» ծրագիրը նպատակ ունի քաղաքը դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Այս ծրագրի իրականացմամբ Գյումրին կունենա կրթություն ապահովող խոհարարական դպրոց, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով «Թումո»-ն կհամագործակցի ֆրանսիական հեղինակավոր «Institut Lyfe» դպրոցի հետ, ավելին՝ երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Լիոնում՝«Institut Lyfe»-ում:
Այս ավերակներում կառուցվելիք դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն է ունենալու տարեկան 30 ուսանող: Նախատեսվում է, որ նրանց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:
Վերակառուցման արդյունքում հին շուկան բացի այն, որ կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի և կունենա խոհարարական դպրոց, նաև տարածքում կտեղակայվեն կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար:
Կլինեն նաև առևտրի տաղավարներ՝ նախատեսված հենց տեղի առևտրականների համար, որոնք կկարողանան գործունեություն ծավալել ապահով և հիգիենիկ պայմաններում: Կգործեն ռեստորաններ, արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ, կառանձնացվի փառատոների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք:


Ըստ պատասխանատուի՝ շուտով կհայտարարվի կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացման միջազգային ճարտարապետական մրցույթը: Շինարարական աշխատանքները կսկսվեն դրանից անմիջապես հետո՝ մինչև 2024-ի ամառը։ Շուկայի և խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո
ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան
Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած
Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած
Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեh՝ Երևանի տներից մեկում
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ
Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է
3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները
Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար
Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին
Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են
Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ
Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է
Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ
Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում
Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին
Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը
Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT