Հայտնի է՝ որ խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում

09/03/2024 schedule20:13

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։

Այս մասին տեղեկացնում է «Առաջին ալիք»-ը:

««Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

Ըստ Ժակլինի՝ «Lada Niva-ն ամենագնաց մեքենա է, որը կարող է բարձրանալ չբացահայտված բարձունքներ, ինչպես և մենք՝ մեր խմբում: Անչափ ուրախ ենք այս հնարավորության համար և պատրաստ ենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում մեր երաժշտական բազմազանությամբ»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. ««Լադանիվա»-ն «Եվրատեսիլ» է բերելու իր գունավոր ու վարակիչ էներգիան։ Լինելով երաժշտական և գեղարվեստական էթնիկ խառնուրդ՝ Հայաստանի ներկայացուցիչը մշակութային կամուրջներ է ստեղծելու իր երաժշտությամբ»։

«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ակնկալում է, որ «Լադանիվա»-ի կատարումը և երգի պատմությունը կոգեշնչեն «Եվրատեսիլի» երկրպագուներին։ «Մենք ուրախ ենք այս տարի ներկայացնելու յուրօրինակ և բազմամշակութային խմբի, որը կստիպի բոլորին ամբողջ սրտով պարել և կարևոր հաղորդագրությունը կտարածի ուրախ ու թեթև տրամադրությամբ։ Ժակլինն ու Լուին երգեր են ստեղծում իրենց կյանքի փորձառություններից, և շատ շուտով մենք ներկայացնելու ենք պատմությունը խիզախ մի աղջկա, որը չի սիրում կարծրատիպերով ապրել»,- նշում է Ծերունյանը։

Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով՝ երաժշտական աշխարհ բերելով թարմ ոճ ու նորարարական մոտեցումներ: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը «PIAS» ֆրանսիական լեյլբլի ներքո։

«Լադանիվա»-ն ունի մեկ առաքելություն. երաժշտությամբ միավորել մարդկանց և մշակույթները: Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ 2024»-ում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։

«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11335 դիտում

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի

Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք ա նստի, ձև չկա․ Փաշինյան․ տեսանյութ

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում

ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա

Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը

Կալուգացու պաշտպանը մանկապիղծ Էփշթեյնի փաստաբանն է եղել․ Թորոսյանը նամակագրություն է հրապարակել․ տեսանյութ

Արտասահմանյան հեռախոսահամարներով հաղորդագրություններ են ուղարկվում, անտեսեք․ ՆԳՆ կիբեռոստիկանություն

Յունիսպորտը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում․ ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն․ Պապիկյանը՝ Կարապետյանին

Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ամալյան ու Գայանեն 100-նոց են. «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու պատասխանատուն կաշառք է բաժանել. նոր ձայնագրություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

Սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի տղաս զոհվեց, 2-ը հիմա պայմանագրային են, շնորհակալ եմ խաղաղության համար. քաղաքացին՝ Փաշինյանին

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»

Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեսանյութ է տարածել, որում անհայտ անձը սուտ տեղեկություն է հայտնում. ՊՆ

Հայաստանում ընտրություններից առաջ Կրեմլի օգտին աշխատող ապատեղեկատվական արշավը մեծ ծավալ է ստացել. Euronews

Փոփոխություններ 2026թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման կարգում

Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի. Փաշինյանը՝ թիմակիցներին

ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor

Գործակալները և նրանց օտարերկրյա տերերը փորձում են ինչ-որ կերպ մեզ տրամադրել Հայաստանի դեմ. դա նրանց չի հաջողվի

Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Քանի աշակերտ կավարտի դպրոցն այս տարի. Անդրեասյանը մանրամասներ է հայտնել

Ռոսսելխոզնադզորն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների նկատմամբ

Պարոն վարչապետ, խնայեք Ձեզ․ հեռավոր Ավստրիայից, Բելգիայից բոլոր հայերը սատարում են Ձեզ. քաղաքացին՝ վարչապետին

Եվս 12 անդամ դուրս կգա ցուցակից. ինչու են «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ինքնաբացարկ հայտնում

Հարբած տղամարդը կանչի վայր մեկնած շտապօգնության անձնակազմի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նա ձերբակալվել է

«Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կրակոց կարձակվի. զորահանդեսի նախապատրաստություններ են

Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը Հայաստանից հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

Վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վկայականների վերականգնման համար նախագիծը դրվել է քննարկման

Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համար Հայաստան-Թուրքիա համատեղ նիստ

Հնդիկները շնորհակալ են, որ ՀՀ-ն այսքան խաղաղ ու ապահով է. քաղաքացին՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան