Պաշտպանական ոլորտում մեր երկրները համագործակցության մեծ փորձ ունեն. վարչապետը՝ Հունաստանի պաշտպանության նախարարին

04/03/2024 schedule19:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել.

«Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի և Հունաստանի միջև կապերը։ Իհարկե, Ձեր նոր կարգավիճակում ևս լեցուն օրակարգ կա։ Ուրախ եմ, որ արդեն հասցրել եք ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն իմ և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։

Իհարկե, տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։

Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»։

Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ,

Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։

Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:

Տպել
864 դիտում

Ասեք՝ մետադիչկան նույն տեղը չի արվել. Ադրբեջանում գոչում են՝ շուտով ռեպրեսիաներ են, ՀՀ-ում ասում են՝ սկսել է. Սաֆարյան

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

«Մարտական եղբայրություն միաբանության» անդամներին տարել են ոստիկանություն. հայտնի են նրանց անունները

Փլվածք է տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)

Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Երևանից գնացած մի խումբ ջարդել է սահմանապահ ծառայություն իրականացնող ԵԿՄ մեքենան, սա զարմանալի չէ. Ալեքսանյան

Ոսկեպարում Երևանից ժամանած մարդիկ ջարդուփշուր են արել Երկրապահների մեքենան (տեսանյութ)

Տավուշը ՀՅԴ-ի համար եղել է գրպանները լցնելու թիվ 1 հորիզոնականում, հիմա փորձում են սահմանազատում արգելել. Ալեքսանյան

«Ճվճվ Արոյի» որդին փորձել է պարեկներին համոզել՝ առանց ԱՊՊԱ-ի ու մգեցված ապակիներով մեքենաները չտանել տուգանային հրապարակ

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում

Շտապօգնության մեքենան առանց վարորդի առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին

Ապրիլի 24-ին կգործեն անվճար երթուղիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար

Զուրաբիշվիլին «վրացական մղձավանջ» է անվանել երկրի իշխող կուսակցությանը

140 ինքնաթիռ ու կործանիչ, ցամաքային և ծովային ուժեր. ՆԱՏՕ-ն պատարաստվում է զորավարժությունների

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի, պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կարգելվի. ինչ է առաջարկվում փոխարենը

Տարեց կնոջն արնաշաղախ վիճակում տեղափոխել են հիվանդանոց. ըստ ականատեսների՝ քարով հարվածներ է հասցրել փեսան

Եթե ուզում ենք մեզ օրինական կերպով պատկանող բնակավայրերը չկորցնել, պետք է Ադրբեջանին տանք իրեն պատկանողը. Իոաննիսյան

Ախուրյանում ավտոմեքենա է հրդեհվել

Պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ուզում է՝ ախպերս լինի. Գյումրու քաղաքապետը՝ «Մերսեդես»-ի վարորդի քայլի մասին

Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են (լուսանկարներ)

Բռնցքամարտի ԵԱ. Գուրգեն Մադոյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել

Խուստուփ լեռան փեշերին կայացել է Տիգրան Համասյանի՝ «Հող և ջուր» խորագրով համերգը (լուսանկարներ)

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին (տեսանյութ)

«Նիսսան»-ը «Օպել»-ին բախվելուց հետո վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

2 օր սպասվող անձրևին ու ամպրոպին կհաջորդի արևոտ, տաք ու առանց տեղումների եղանակ

Գորիսից մեկնարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին գետի վրայով տեղափոխել են ափ

Երևանի մի քանի հասցեում վթարային ջրանջատում է

Նիկոլ Փաշինյանը հետևել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)

Նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի անդամներ լծված են ժողովրդին մանիպուլացնելու գործին. Հովհաննիսյան

Մի քիչ շոգելու ենք. Սուրենյանը նորություն է հայտնել

Շատ լավ լուր Հայաստանի, Ադրբեջանի և ողջ Հարավային Կովկասի համար. Շվեդիայի ԱԳ նախարարը՝ սահմանազատման մեկնարկի մասին

«Մերսեդես»-ը հայտնվել է Գյումրիի քաղաքապետարանի աստիճաններին. վարորդը պահանջ է ներկայացրել (լուսանկարներ)

Վարչապետը կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային (տեսանյութ)

Խոշոր վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը հարվածել է սյանը, 3 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Սահմանազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից. վարչապետը՝ մեկնարկած գործընթացի մասին (տեսանյութ)

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են

Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել, Բաքուն դեմ է գնացել խաղաղապահների ներկայությանը ԼՂ-ում. Հովհաննիսյան