էլեկտրոնային դեղատոմսն ունի 30 օր ժամկետ. բարդացե՞լ է դեղ գնելու գործընթացը, թե՞ արհեստական աղմուկ է ստեղծվում

04/03/2024 schedule22:00

Մարտի 1-ից ուժի մեջ մտած շուրջ 470 դեղամիջոցների համար էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման որոշումը որոշ քննադատություններ ու դժգոհություններ է առաջացրել հասարակության շրջանում, առաջ են եկել մտահոգող հարցեր, որոնք հստակեցումներ են ակնկալում:

Հասարակության մի մասը կարծում է, որ այլևս չեն կարողանա անձամբ որոշել, թե ինչ դեղ գնեն՝ բարձրաձայնելով նաև այն հարցը, որ, օրինակ, եթե բժիշկը նշանակել է 10 հատիկ որևէ դեղամիջոցից, այդ պահին անձը հնարավորություն չունի գնել ամբողջը, կանգնելու է փաստի առաջ: Քաղաքացիները մտահոգվում են նաև, որ եթե հեռախոսի կամ դեղատան էլեկտրամատակարարումն ու ինտերնետը խափանվեն, և շտապ դեղ պետք լինի, ի՞նչ են անելու։

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի վարչության պետ Մարինա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ սա շատ պարզ համակարգ է, դրա շուրջ տարածվող տեղեկություններն են արհեստականորեն բարդացնում հեշտացված գործընթացի կիրառումը։

Նրա խոսքով՝ այն, որ անձը, իր առողջական վիճակից ելնելով, որևէ դեղամիջոց պետք է գնի միայն դեղատոմսով, Հայաստանում հաստատված է 2019 թվականից. որոշումը պարզապես թղթային տարբերակից փոխվել է էլեկտրոնայինի:

«Մարդն ունի առողջական խնդիր, գնում է պոլիկլինիկա, հետազոտվում է, բժիշկը «Արմեդ» համակարգում նշանակում է դեղերը, հաջորդ քայլով հիվանդը գնում է դեղատուն ու որոշում, թե որ ֆիրմայի դեղն է իրեն անհրաժեշտ, քանի որ էլեկտրոնայինում նշվելու է միայն դեղի քիմիական ազդող նյութը։ Դեղատների լիցենզիայի պահանջներից է, որ պայմանագիր պետք է ունենան «Արմեդ» համակարգի հետ»,- մանրամասնում է նա:

Վերջինս վստահեցնում է՝ պարտադիր չէ, որ համակարգը հասանելի լինի դեղ գնողին, սմարթֆոնի կամ էլեկտրոնային այլ միջոցների առկայությունը ևս անհրաժեշտ չէ:

«Անձը մոտենում է դեղատուն, չունի որևէ էլեկտրոնային միջոց, այդ դեպքում դեղատան աշխատակցին է տալիս իր անձնագիրը, Այդին, կամ ասում է իր անուն-ազգանունը, ծննդյան օրն ու տարեթիվը։ Հավաքելով բոլոր տվյալները՝ աշխատակցի առջև հայտնվում է դեղերի ցանկը, որը բժիշկը նշանակել է։ Եթե դեղատունն ասում է, որ ծրագրով չի կարող տրամադրել, նշանակում է պայմանագիր չունի համակարգի հետ, բայց դա անփութության նշան է։ Պետք է պայմանագիր կնքեն «Արմեդ»-ի հետ, որը շատ կարճ ժամկետներում է կատարվում է»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է դեղատներում ինտերնետի առկայության բացակայության կամ էլեկտրամատակարարման անջատումների վերաբերյալ խոսակցություններին, վերջինս նկատում է. «Այս հարցը անհասկանալի է․ դեղատունը պետք է հավելյալ սնուցման էլեկտրամատակարարման համակարգ ունենա, քանի որ կան դեղեր, որոնք պահվում են, օրինակ, սառնարանում, որոշակի դեղահաբերի պահպանման համար անհրաժեշտ է համապատասխան ջերմաստիճան։ Եթե մտավախություն ունեն օրերով, կամ որոշ ժամանակահատված լույս չունենալու, ապա ինչպե՞ս են իրականացնելու պահման անհրաժեշտ պայմանները»: 

Զրուցակցի խոսքով՝ անձը իր ցանկությամբ կարող է բժշկից պահանջել նաև դեղատոմսի թղթային տարբերակը, սակայն թղթային տարբերակով դեղերի բացթողման դեպքում դեղատունը պարտավոր է այդ տվյալները համակարգ մուտքագրել:

Անդրադառնալով նշանակված դեղը մաս-մաս գնելուն՝ Հարությունյանն ասում է՝ սա նույնպես խնդիր չէ․ էլեկտրոնային դեղատոմսն ունի 30 օր ժամկետ։ Եթե դեղի կարիք ունեցող անձը տվյալ պահին հնարավորություն չունի գնել, ենթադրենք, 8 հաբ որևէ դեղամիջոցից, ապա կարող է կեսը գնել, մյուս մասն էլ ձեռք բերել այդ ժամկետի ընթացքում։

«Այս ամենի բացակայության հետևանքով է, որ մեզ մոտ ինքնաբուժության ցուցանիշները բարձր են։ Պետք է հասկանանք, որ սա կատարվում է բոլորիս առողջության համար։ Մշակույթ պետք է ձևավորվի բժշկին այցելելու և առողջությանը հետևելու համար»,- շեշտում է նա:

Հարությունյանը նաև նկատում է՝ ոչ թե պետք է մտածել, թե ինչպես շրջանցել օրենքն ու խախտել այն, այլ բժիշկը, դեղատունն ու հիվանդը մտահոգված պետք է լինեն առողջությանը վերաբերող հարցով: Միաժամանակ մասնագետը չի բացառում, որ կարող են լինել բժիշկներ, որոնք սեփական նախաձեռնությամբ հիվանդին փորձեն հեռու պահել էլեկտրոնային դեղատոմսից, քանի որ այս դեպքում հնարավորություն չկա նշել դեղի արտադրողի անվանումը, այլ ընտրությունը թողնվելու է հիվանդին, իսկ նախկինում, ըստ նրա, բժիշկների նախաձեռնությամբ կապ կար ԲԿ-բժիշկ-արտադրող հարաբերություններում:

«Մի դեպքում բացառություն կա․ եթե հիվանդի օրգանիզմը ընդունում է միայն իքս ֆիրմայի դեղամիջոցը, ապա բժիշկը համակարգում առկա պատուհանում բացատրում է, թե ինչու է դեղամիջոցի կողքին նշել նաև ֆիրմայի անունը»,- ասում է նա:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի վարչության պետի խոսքով՝ նոր կարգը հասանելի է լինելու Հայաստանի տարբեր մարզերում։  2025 թվականին ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցնելուց, ըստ նրա, նույնպես վախենալ պետք չէ․ Հայաստանում 800-ից ավելի դեղեր կան, որոնք բաց են թողնվում առանց դեղատոմսերի։ 

Մերի Խաչատրյան

Տպել
6087 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին