Երևանի կենտրոնում գնդակահարվեց 8 քաղաքացի, զոհվեց 2 ոստիկան. լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 16 տարին

01/03/2024 schedule09:25

Այսօր լրանում է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 16-րդ տարին:

Այս օրը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) մարդ, վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ, զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։  

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։

Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ 2008 թ. նախագահական ընտրություններն ուղղորդվել էին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կատարվող լցոնումներով, բռնություններով, հազարավոր կեղծ անձնագրերով և գոյություն չունեցող ընտրողների ձայնը յուրացնելով, ինչն էլ ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը նա հանրահավաք հրավիրեց Մատենադարանին հարող տարածքում։ ԿԸՀ-ի հայտարարությունից հետո օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվել քվեները։

15 տարի առաջ այս օրը՝ լուսադեմին, ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացավ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան:

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։

Փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասել էր 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100 հազար մարդ։

Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, ՀՀ ոստիկանությունը և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ՝ գրոհել էին ժողովրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացել էին փախչել։

Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել էին ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։

Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկաններով. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ՝ անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի՝ ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել ԼՂ պաշտպանության բանակի զորքերը, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։

Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ոստիկանների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողությունը։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերազանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։

Տպել
891 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին