Ավելի լավ է՝ ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնում է, թե չէ. Քոչարյանին լրագրողների հարցերը հունից հանեցին

29/02/2024 schedule13:19

«Որտեղից եք վերցրել, ասում են՝ ո՞վ, ես երեկ ասել եմ, ուզում եք նորից կրկնեմ, չեմ կրկնելու, իմ ասածը մնում է ուժի մեջ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում սահմանը հատած ադրբեջանցուն և պտտվող լուրերին, թե մի քանիսն են եղել:

«Հերիք է սխալ տեղեկություն տարածեք աջ ու ձախ, է՜ս ինչ բան է, տեղեկություններ են տարածվել, որտեղի՞ց են տարածվել՝ աղբյուր չեք կարո՞ղ ասել: Ձեր մյուս գործընկերների աղբյուրներով էլ ուրիշ բաներ են տարածվում»,- նշեց Քոչարյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ուզում են Հանձնաժողովի նախագահի պարզաբանումը, նա նշեց. «Հանձնաժողովի նախագահը երեկ ասել է, դուք ավելի լավ է ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնում է, թե չէ: Վերջացրեք, ասում եմ, ի՞նչ է եղել, ինչ որ եղել է, երեկ մանրամասն տեղեկությունը տարածվել է, ինչո՞ւ եք կեղծ տեղեկատվություն տարածում»:

Երեկ լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով և 1 պահատուփով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:

Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռուսլան Փանախովը մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Անդրադառնալով սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր լուրերը, թե սահմանը երկու զինծառայող է հատել՝ հաստատելով մեկի փաստը:

Նա դժվարացել էր նշել, թե ինչ ճակատագիր կունենա ադրբեջանցին՝ միաժամանակ նկատելով, որ առաջադրված մեղադրանքից հետո ադրբեջանական կողմի հետ կխոսեն՝ հաշվի առնելով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանում գերիներ ունի:

Քոչարյանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ շատ դժվար է հայկական կողմի բնագծերն աննկատ անցնել։

Տպել
1151 դիտում

Մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա երեխա

Ինչու Իրանը որոշեց Իսրայելի «աչքը վախեցնել» և հաջողվե՞ց նպատակին ծառայեցնել գործողությունը

Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանում կրկին լարվածության մեծացում. Ֆիդանը՝ Աբդոլլահիանին

Բայդենի հետ բանակցություններից հետո Նեթանյահուն հրաժարվել է հակահարված տալ Իրանին. NYT

Հարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. Աբդոլլահիան

Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը. CNN

Ծաղկունքում հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված անասնակերն ու խորդանոցը

Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդու արժանապատվության հետ ես խաղում. Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին

Ավարտին են մոտենում Սանահին-Ակներ ճանապարհի կառուցման աշխատանքները

Ժամկետային զինծառայողը մեքենայով բախվել է կայանված բեռնատարին, այնուհետ՝ պատին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելին արժեցել է 1,3 միլիարդ դոլար

«Մա՛հ Իսրայելին». Իրանի խորհրդարանը վանկարկումներով «տոնել է» իր գործողությունը (տեսանյութ)

Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. Ռայիսին մեկնաբանել է Իրանի գործողությունը

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Աբդոլլահիան

Երևանում բախվել են «Ֆոլկսվագեն»-ն ու կվադրոցիկլը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երուսաղեմում կրթական բոլոր հաստատությունները փակ են, ցանկացած հավաք՝ արգելված. Արտյոմ Չերնամորյան

ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն

Քիմ Քարդաշյանը մասնակցել է 10-րդ «Breakthrough Prize» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

Արման Ծառուկյանը հաղթել է UFC դասակարգման առաջատարին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային

Աղոթեք, որ մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ. Իոաննիսյան

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է ճանապարհին

Իսրայելը բացել է օդային տարածքը

Տոկաևը կժամանի Հայաստան. հայտնի է հանդիպումների շրջանակը

Իրան-Իսրայել լարվածության ֆոնին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարություն է արել

ԱՄՆ-ը հրավիրել է G7-ի առաջնորդներին՝ Իրանի «լկտի» հարձակման պատասխան մշակելու համար

ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները. Բայդեն

Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի՝ Թել Ավիվ քաղաքի երկինքը (տեսանյութ)

Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում (տեսանյութ)