3,5 տարվա ընթացքում ԼՂ ժողովուրդն անցել է սպանությունների, կտտանքների, սովահարության տառապանքներով. Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

27/02/2024 schedule19:35

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ:

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ և մաղթում լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում:

Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ Գլխավոր քարտուղարը զգուշացնում էր մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտարբերության և անհատական արհամարհանքի աճի մասին: Նա կոչ արեց լինել պատմության ճիշտ կողմում, նեցուկ կանգնել մարդու իրավունքներին ամենուր և բոլորի համար:

Անշուշտ, աշխարհն ավելի վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությունը նվազում է, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և հումանիտար իրավունքը  անտեսվում և զանգվածային կերպով ոտնահարվում են: 

Հայաստանն այս հեղինակավոր Խորհուրդը դիտարկում է որպես աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հենասյուներից մեկը: Սա է պատճառը, որ Հայաստանն այս նստաշրջանում վերստին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Վստահ ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության ողբերգությանը հակազդելուն ուղղված միջազգային ջանքերում, այդ թվում՝ գտնելով վաղ կանխարգելման և վաղ գործողությունների կարողությունների կատարելագործման ուղիներ:     

Պարո՛ն նախագահ,

Սկսած 2020թ.  մարդու իրավունքների միջազգային իրավունքը ու միջազգային հումանիտար իրավունքը մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվել են: Վերջին երեք ու կես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է ագրեսիայի ու պատերազմի, արտադատական սպանությունների, կամայական կալանքների, բռնի անհետացումների, կտտանքների, սովահարության և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների տառապանքներով: Նրանք ստիպված էին դիմակայել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որից հետո Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման:  

Մենք Ադրբեջանի այս քաղաքականության ականատեսն ենք դեռ անցյալ դարի 80-ականներից: Փաստացիորեն, մենք այսօր ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքակներում նմանօրինակ գործողությունների հետևանքով մոտ 360 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները՝ զրկվելով իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության՝ ապաստան գտնելով Հայաստանում: Ավելի վաղ նմանատիպ գործողությունների քաղաքականության հետևանքով հայերը լքել էին իրենց տները Նախիջևանում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լեռնային Ղարաբաղի պարագայում սպասվող ոճրագործությունների վերաբերյալ վաղ կանխարգելման ազդակների պակաս չի եղել: Դրանց շարքում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հայտարարությունները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունները:

Այնուամենայնիվ սա բավարար չէր, որպեսզի միջազգային հանրությունը, և ես նորից մեջբերում եմ Գլխավոր քարտուղարին, «բռնի պատմության ճիշտ կողմը, նեցուկ կանգնի մարդու իրավունքներին»։ 2020-2023թթ. մոտ 145.000 մարդ բռնի տեղահանվել և տեղափոխվել է Հայաստան Լեռնային Ղարաբաղից: Այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու այդ մարդկանց կարիքներն ու իրավունքները: Կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերի հասանելիության ապահովման, բնակարանային խնդիրներով աջակցության կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ, մենք արդեն ծրագրում ենք հստակ գործողություններ՝ ԼՂ հայության հետագա ինտեգրմանը միտված միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

1990-ականների և 2020 թվականի պատերազմների արդյունքում հայկական կողմն ունի ավելի քան հազար բռնի անհետացած և անհետ կորած անձ: Ադրբեջանում են գտնվում 23 հայ ռազմագերներ և պատանդառության մեջ պահվող այլ անձիք: Մենք կանգնած ենք հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ահռելի վտանգի առջև, որն ըստ ՄԱԿ հատուկ զեկուցողի վերջին նախազգուշացման՝ «կարող է հավասարազոր լինել մշակութային զտման»:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է:

Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և չի պատրաստվում շեղվել դրանից: Մենք համոզված ենք, որ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և միջպետական սահմանի սահմանազատումը ըստ ԽՍՀՄ ամենավերջին և լեգիտիմ քարտեզների  տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ուղին է: Մենք նաև հավատում ենք, որ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջաբակումը կարող է ստեղծել հավելյալ փոխկապակցվածություն՝ լրացնելով կայունությունը Հարավային Կովկասում և դրանից անդին:

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ճանապարհը, և մենք հպարտ ենք մեր արձանագրած նշանակալից ձեռքբերումներով: Վերջերս Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ստորագրումը միայն մեկ, բայցև կարևոր քայլ է, որը վկայում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր անսասան հանձնառության մասին: Հայաստանը նաև լուրջ քայլեր է ձեռնարկում կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի և սոցիալական պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
964 դիտում

Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ

Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին

300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ

Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին

Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ

Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել

Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն

Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում

Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին

Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը

Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները

Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը

Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ

Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը