Ինչու «Ալիևի որսորդը» ուղարկվեց Ադրբեջան. ինչպես «կփոխհատուցվի» Պուտին այս ժեստը

24/02/2024 schedule21:47

«Ալիեւի որսորդը» մականունը կրող, Հայաստանի կողմից հետախուզվող, Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ, բլոգեր Քամիլ Զեյնալիին դաշնակից երկիրը որոշեց ոչ թե արտահանձնել ՀՀ-ին, այլ՝ առոք-փառոք վերադարձնել Բաքվին:

Ձերբակալված ադրբեջանցին, ինչպես նույն օրը հայտնել էր նրա փաստաբան Ալեքպեր Գարաեւը, ազատ էր արձակվել «Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ»։ Սա նշանակում է, որ արտահանձնման գործընթացը, որպես միջպետական պրոցեդուրա, դուրս է եկել իրավական մակարդակից եւ լուծվել քաղաքական՝ դիվանագիտական մակարդակով։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանցուն բռնել են, հետո «վերեւների» հետ պայմանավորվել ու բաց թողել։

(Զեյնալիի ֆեյսբուքյան էջից դատելով՝ վերջինս այս ընթացքում եղել է ՌԴ-ում։ Նա փետրվարի 20-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է վայելում հանգիստը՝ բացօթյա լոգարանից դուրս գալով՝ նետվում է ձյան մեջ։ Այս տեսանյութը Զեյնալին տարածել է «Մոսկվա» հեշթեգով)։

Նշենք, որ, ըստ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի, տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը: Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող եւ հայցվող կողմերի (այսինքն՝ ե՛ւ այն պետության, որի իրավասու մարմինները գործ են հարուցել, ե՛ւ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով: 

Արդ, ինչո՞ւ դաշնակից երկիրը որոշեց մարդկայնության դեմ հանցագործության համար մեղադրվողին ՀՀ-ին արտահանձնելու փոխարեն նպաստել վերջինիս հերոսացմանը՝ «սաֆարովացման»-ը եւ այս քայլով վերաթարմացնել այդ երկրում տիրող հայատյացությունը:

Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներից՝ Բաքվում Զեյնալիին դիմավորել եւ հարգանքի տուրք են մատուցել նույն ոգեղենությամբ, ինչպես որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ստահակին՝ Ռամիլ Սաֆարովին տարիներ առաջ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնումից հետո։  

Չի բացառվում, որ առաջիկա օրերին Ադրբեջանում ծնվող երեխաներին անվանակոչեն սույն բլոգերի անունով, եւ պետական մակարդակով պատվո հարթակին կանգնեցվի հերթական հայասպանը։   

Զեյնալիին արտահանձնելու համատեքստում շատ կարեւոր է դիտարկել նաեւ այն հանգամանքը, թե ինչ հանցագործությունների համար է մեղադրվում վերջինս եւ ինչ ժամանակաշրջանում կատարված։  

Նա մասնավորապես մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ Հադրութ քաղաքի երկու քաղաքացու գլխատելու համար, ինչի մասին վկայող տեսանյութը, ի դեպ, հենց ինքն է զետեղել համացանցում։

Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ով նախատեսված հետեւյալ հանցագործությունները կատարելու համար՝ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ, վարձկանություն, ագրեսիա։

Նկատենք, որ պատերազմական հանցագործություններ կատարելու համար է մեղադրվում նաեւ այն երկրի ղեկավարը, որը, փաստորեն, պետք է Հռոմի ստատուտին միացած ՀՀ-ին արտահանձներ նույն հանցագործության համար մեղադրվողին։

Ինչպես հայտնի է, 2023թ․ մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել՝ Ուկրաինայում պատերազմական եւ մարդկության դեմ ենթադրյալ հանցագործության համար, մասնավորապես՝ կանխամտածված սպանություններ եւ խոշտանգումներ, ուկրաինացի երեխաների բռնի տեղահանում։

Սույն հանցանքները կատարելու համար մեղադրվող երկիրը, փաստորեն, կա՛մ պետք է իր ներսում պատասխանատվության ենթարկեր Զեյնալիին, կա՛մ էլ արտահանձներ երրորդ երկրի՝ ՀՀ-ին՝ միջազգային հնչողություն հաղորդելով Ադրբեջանի քաղաքացու կատարած ենթադրյալ հանցագործություններին՝ կենտրոնացնելով աշխարհի ուշադրությունը ՀՀ-ի շուրջ։  

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում իրեն միջնորդ դիտարկող երկիրը մինչդեռ նախընտրեց երրորդ՝ ակնհայտ քաղաքական ուղերձ պարունակող տարբերակը՝ նախ ցուցադրաբար ձերբակալեց ենթադրյալ հանցագործին, ծանուցեց այդ մասին ՀՀ պատկան մարմիններին, ապա առանց միջպետական իրավական ընթացակարգերը պահպանելու հանձնեց Ադրբեջանին։

Չի բացառվում, որ ՌԴ-ի այս ցուցադրական ակտը ՀՀ-ից «վրեժ» լուծելու յուրօրինակ գործընթաց է՝ ի պատասխան Հռոմի ստատուտին միանալու որոշման եւ դաշնակից երկրից «երես թեքելու»։ Այդ ակտը միաժամանակ կարող է վկայել ՌԴ-Ադրբեջան գործարքի մասին հատկապես առաջիկայում նախանշված ՀՀ-Ադրբեջան բանակցային ռաունդից առաջ։

Ալիեւը, ենթադրաբար, կփոխհատուցի ՌԴ-ին նման «մեծահոգի» ժեստի համար, դիցուք՝ արեւմտյան միջնորդության բոյկոտը շարունակելով, ՀՀ-ի հարավային սահմանների վրա հերթական դիվերսիոն հարձակումը կազմակերպելով, եւ/կամ հերթական մաքսիմալիստական պահանջները ՀՀ-ին ներկայացնելով՝ շարունակելով վիժեցնել խաղաղության գործընթացը։   

Արտահանձնողն ու ապաստան տվողը     

Նկատենք, որ ՌԴ-ն նախկինում մի շարք դեպքերով արտահանձնումներ է իրականացրել։ Մասնավորապես 2013 թվականին Իտալիային արտահանձնվեց ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանը, որին կասկածում էին Իտալիայի բնակիչներից մեկի սպանության եւ նրա երեք ընկերներին վերքեր հասցնելու համար։ Եդիգարյանը փորձել էր Սոչիից Քիշնեւ մեկնել երթուղային ավտոբուսով, բայց ձերբակալվել էր Ռուսաստանի սահմանին:

2019-ին էլ ՌԴ-ն Ադրբեջանին արտահանձնեց թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչը իշխանությունների ճնշումների հետեւանքով հեռացել էր երկրից 2005-ին: Նա ձերբակալվել էր Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել էր ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաեւ քաղաքացիություն խնդրելով: Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել էր փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում եւ փոխանցվել քննությանը։

Իսկ ահա 2021-ին ՌԴ-ն Գերմանիային արտահանձնեց Ադրբեջանի քաղաքացի Էլշադ Գուլամմիրզաեւին, որը կասկածվում էր զվարճանքի հաստատության մուտքի մոտ նռնակ պայթեցնելու համար։ Կասկածյալը միջազգային հետախուզման մեջ էր գերմանական Սաարբրյուկեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատի հարցումով: Գերմանիայի իշխանությունները Ազիզովին մեղադրում են սպանության փորձի համար. 2016-ին նա նռնակ էր պայթեցրել ժամանցի հաստատության մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ մարդիկ էին եղել:

Հատկանշական է, որ դաշնակից երկիրը յուրօրինակ թաքստոց ու ապաստան է տարբեր հանցանքների համար մեղադրվող եւ մասնավորապես ՀՀ-ի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների համար եւս։  

Մասնավորապես ՌԴ-ում են պատսպարվել պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրված Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ, «Մարտի 1»-ի գործով միանգամից 5 հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար մեղադրվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ այլք։

Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը 2020-ի մարտին ազատ էր արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել էր։ Հետախուզվող Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդությունը նույնպես մերժվել է՝ ՌԴ-ում վերջինիս կողմից փախստականի կարգավիճակ ձեռք բերելու դիմում ներկայացնելու հիմքով: ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել նաեւ Միքայել Հարությունյանին՝ վերջինիս ՌԴ քաղաքացի հանդիսանալու պատճառաբանությամբ: Գեւորգ Կոստանյանի հետախուզումը ՌԴ տարածքում նույնպես չեղարկվել է: Նա, ի դեպ, 2019-ին պայմանագիր էր կնքել, ուշադրություն, ՌԴ գլխավոր դատախազության համալսարանի հետ եւ, ըստ պայմանագրի, պետք է վերապատրաստման դասընթացներ մատուցեր ուսանողներին եւ դատախազներին։ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում խոստացել էր պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո վերադառնալ ՀՀ, սակայն... դեռ գալիս է:

Հեղինե Մանուկյան

Տպել
9081 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին