Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ Բաբկեն Թունյանը պարզաբանել է օրենքը

22/02/2024 schedule14:59

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է արտագնա աշխատողներին հարկելու հետ կապված դժգոհություններին։

«Հատուկ այն մարդկանց համար, որոնք մի քանի օր է՝ շեփորահարում են, իրենց իսկ խոսքերով, «խոպանչիներին» հարկելու մասին:

Եթե կարճ գրեմ՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել (այլ իրազեկվել են վաղուց գործող օրենքով սահմանված պարտավորության մասին) և չեն հարկվի Հայաստանում:

Նաև հատուկ ընդգծեմ՝ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ, որով այս մարդիկ պետք է հարկվեն: Այդ կարգավորումը տարիներ շարունակ կա (որը կվերանայվի): Չի կարելի մարդկանց մոլորեցնել:

Առավել մանրամասն՝ ստորև:

ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները:

ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։

«Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում:

Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց՝ ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը, հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով»,- տեղեկացրել են կոմիտեից»,- գրել է նա։

Տպել
1269 դիտում

Կոտրել են ապակին, մտել տուն ու գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ․ ձերբակալվածներից 2-ը կին են (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական գործողությունները

Արտամարմնային բեղմնավորում կիրականացվի ևս մեկ բժշկական կենտրոնում

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան Լեհաստանում ձեռք բերած մրցանակը նվիրաբերել է Ազգային ժողովի թանգարանին

Մատենադարանում ներկայացվել են Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամառային պահպանման աշխատանքներ են իրականացվում

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Զգուշացե՛ք․ ինչ հաղորդագրություններ են ստացել քաղաքացիները (լուսանկար)

Միրզոյանն ու Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենալ» գործարանի հնարավորություններին և խնդիրներին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

«Արմավիր» ՔԿՀ հանձնուք տարած քաղաքացին ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Սիմոնյանը՝ Մարագոսին

Վարչապետը գնացքով գնացել է Ակադեմիական քաղաք, դիտարկել երկաթուղային ենթակառուցվածքները

Պոնչն ու Թամարա Պետրոսյանը ամուսնացել են․ դերասանուհին փակագծեր է բացել

Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

Որ երկրից է կազմակերպվել Երևանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը․ Սուքիասյանը մանրամասնում է

Մատենադարանը չենք վաճառում, ժողովո՛ւրդ, երեկվանից ինչ-որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա․ Հայոցյան

Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու դիմումը մերժվել է

Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

Վարչապետն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմն ու մեծաքանակ անասնակեր

Վարչապետը տեսանյութ է հրապարակել դեպի ակադեմիական քաղաք այցից

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

Կարելի էր ստորակետով գրել Բալասանյանենց ընտանիքին պատկանող տան հարակից հատված․ վիճաբանություն Գյումրու ավագանու նիստում

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը Արայիկ Հարությունյանի բողոքի կապակցությամբ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, բողոքի նոտա ստացել

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները

27 րոպեում մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք. Գաբրիելյան

ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խաթարել ՌԴ-ի աջակցությամբ ստեղծված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները. Լավրով

Համաքաղաքացուն մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակահարել, փորձել կտրել կոկորդը. ձերբակալվել է Ալավերդու բնակիչ

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություններ կան․ Կլաար

Քելբաջարում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը. վարորդն ու ուղևորը մահացել են

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն

Այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 124.000 դոլար

Տավուշում ավտովթարի հետևանքով 3 կին Է հոսպիտալացվել