Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ-ը՝ Շահրամանյանի «ախրանիկի» վարքագծի մասին

21/02/2024 schedule11:55

«Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում՝ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՄԻՊ-ի գրասենյակից՝ ի պատասխան հարցման, թե ՄԻՊ-ը պատրաստվո՞ւմ է որևէ հայտարարությամբ հանդես գալ ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի «ախրանիկներից» մեկի վարքագծի հետ կապված, որը փորձել էր խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:

«Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հիշատակված հարցի առնչությամբ չի կարող նախաձեռնվել քննարկման ընթացակարգ։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր հրապարակային ելույթներում մշտապես է ընդգծում, որ վիրավորանք պարունակող խոսքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Պաշտպանը նաև մշտապես հայտարարում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է երաշխավորված լինի, իսկ նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անընդունելի է»,- հավելել են ՄԻՊ-ի գրասենյակից:

Հիշեցնենք, որ ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս...ր ստեղաց շուտ»: 

Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն: Շահրամանյանն հանդիպել էր լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:

Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանին քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել, վերջինս ձերբակալվել է:

Տպել
551 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին