Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank (տեսանյութ)

21/02/2024 schedule09:34

Գիրք նվիրելու օրը IDBank-ի հետ անցավ թեմատիկ միջավայրում․ Խնկո Ապոր անվան գրադարանում Բանկը կազմակերպել էր հեքիաթի ընթերցում արցախցի երեխաների համար։

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ IDBank-ը Արցախից բռնի տեղահանված երեխաների համար հեքիաթի ընթերցում էր կազմակերպել։ Միջոցառմանը եկել էր նաև Idram Junior-ը՝ իր հետ բերելով անակնկալ նվերներ երեխաների համար։

Բանկի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացել են Գիրք նվիրելու օրը առանձնահատուկ դարձնել երեխաների համար։ «Գիրքը և ընթերցանությունն այսօր PR-ի կարիք ունեն, և մենք չէինք կարող առիթը բաց թողնել ևս մեկ անգամ խոսելու գրքի, դրա կարևորության մասին։ Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ որոշեցինք Արցախից տեղահանված մեր կրտսեր բարեկամների համար փոքրիկ տոն կազմակերպել, ու մեր պատկերացմամբ՝ հեքիաթի ընթերցումն ամենալավ ընտրությունն էր, հատկապես, որ Իդրամ Ջունիորն էլ մեզ միացավ ու ուրախ րոպեներ պարգևեց երեխաներին։

Շնորհակալ ենք նաև Խնկո Ապոր անվան գրադարանին մեզ հետ այսքան մեծ պատրաստակամության համագործակցելու համար, և իհարկե շնորհակալություն Արփի Մաղաքյանին երեխաներին հեքիաթային րոպեներ պարգևելու համար», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Երեխաների համար հեքիաթն ընթերցեց հենց հեղինակը՝ Արփի Մաղաքյանը․ «Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց երեխաներին փոքր-ինչ կտրել առօրյայից ու տեղափոխել նրանց հեքիաթի աշխարհ։ Այս օրը միշտ յուրահատուկ է դպրոցահասակ երեխաների համար, մենք էլ որոշեցինք դառնալ նրանց տոնի մի մասնիկը», - ասում է Արփի Մաղաքյանը։

Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հեքիաթը անմիջապես հեղինակի ընթերցմամբ՝ ակտիվ մասնակցելով ընթացքին, պատասխանելով հարցերին ու շփվելով հեղինակի հետ, իսկ վերջում նաև նվեր ստացան հեղինակի գիրքը։

Ի դեպ՝ Խնկո Ապոր գրադարանի կողմից Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման առթիվ տասներկու պատանիներ ճանաչվեցին 2023 թվականի լավագույն ընթերցողներ՝ ստանալով հավաստագրեր և մրցանակներ գրադարանի կողմից։

Իդրամ Ջունիորը նույնպես նվերներով էր եկել, և հաղթող պատանիները ստացան մրցանակներ նաև Ջունիորի կողմից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

Տպել
467 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)