Եթե աշխատավայրում ցերեկը ցանկություն է առաջանում քնելու, լուրջ խնդիր է. անքնության հետևանքները

25/02/2024 schedule21:50

Մեր օրերում շատերը տառապանում են անքնության պատճառով: Սա փաստում է նաև ՀՀ առողջապահական գերատեսչության նյարդաբանության գծով խորհրդատու, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի Քնի խանգարումների կենտրոնի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը։

Նրա խոսքով, ըստ Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի՝ չափահաս մարդու համար 24 ժամվա ընթացքում նորմալ քնելու համար հարկավոր է 7-9 ժամ: Մանկական տարիքում կամ դեռահասության շրջանում, սակայն, այդ ժամանակահատվածը տարբերվում է. որքան ավելի փոքր է տարիքը, այդքան անհրաժեշտ է երկար քնել:

«Հիվանդություններ կան, որ կարող են բարձրանալ քիչ քնողների մոտ, երբ համեմատում ենք նորմայի սահմաններում քնողների հետ։ Կան քնի հիվանդություններ, օրինակ՝ անքնությունը, երբ մարդ ցանկանում է քնել, ոչինչ չի խանգարում, բայց քունը չի տանում։ Սա սկզբունքորեն տարբերվում է այն իրավիճակից, երբ նա կարող է քնել, բայց զբաղեցնում է իրեն տարբեր գործողություններով (հեռախոս, հեռուստացույց և այլն) ու չի քնում, կամ քիչ է քնում, հետո չի կարողանում վերականգնել քնի համար կորցրած րոպեները կամ ժամերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է մասնագետը:

Վերջինիս խոսքով՝ առանձնացվում են մոտ 100 տարբեր քնի խանգարումներ։ Ըստ նրա՝ անքնությունը, օրինակ, կարող է լինել խրոնիկ, կարճ տևողությամբ, հանդիպում է թե՛ մանկական տարիքում, թե՛ մեծահասակների մոտ․ «Դրանցից են նաև քնի շարժողական խանգարումները՝ ատամների կրճտոցը, երբ քնի մեջ ատամները սեղմում են, ու ձայն է գալիս, ոտքերի պարբերական շարժումները, ոտքերի անհանգիստ համախտանիշը, քնի շնչառական խանգարումները, որոնք մեծ տոկոս են կազմում այդ ցանկում։ Քնի ապնոէն շնչառության դադարներն են, դա ազդում է առողջության վրա. բարձրացնում է մարդու օրգանիզմում խոլեստերինը, տատանվում է շաքարը, վատ ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա, կարող է ձևավորվել զարկերակային գերճնշում»։

Մասնագետը պարզաբանում է՝ խռմփոցը նույնպես շնչառական խնդիր է համարվում։ Ըստ նրա, սակայն, հասարակության մեջ քիչ են մարդիկ, որոնք խռմփոցի հետ կապված, բացի կատակի առիթ դարձնելուց, նաև մտահոգություն են ունենում․ «Վտանգ կա նաև ցերեկային արտահայտված քնկոտության հետ․ այստեղ խոսքը հենց ցերեկային՝ քնի համար չնախատեսված հատվածի մասին, որն է՝ առավոտյան 10-17:00-ը ընկած ժամանակահատվածը։ Եթե աշխատավայրում ցերեկը 2-3-ը ցանկություն կա քնելու, ապա դա լուրջ խնդիր է։ Հատկապես եթե վարորդ է աշխատում անձը, կարող է քնել ղեկին, այսինքն՝ դա չի կառավարվում»։

Նրա խոսքով՝ կան նաև քնի խանգարումներ, որոնք կապված են ոչ թե քիչ քնելու, այլ քնկոտության հետ, այսինքն, երբ մարդը գիշերը նորմալ քնում է, սակայն ցերեկը նորից քնելու ցանկություն է ունենում։ Սա արդեն համարվում է գերքնություն։ Ըստ մասնագետի՝ դրա վառ օրինակն է նարկոլեպսիա հիվանդությունը։ «Կա ավելի հազվադեպ հանդիպող գերքնություն, որը կոչվում է «քնած գեղեցկուհու» համախտանիշ: Մի իրավիճակ է, երբ մարդը չունի ցերեկային քնի կարիք, սակայն ինչ-որ մի հատվածում մտնում է «արջի քուն», օրվա 24 ժամից 23-ը քնած է։ Դա տևում է մի քանի օրից մինչև 5-6 շաբաթ։ ՀՀ-ում ունենք այդպիսի դեպք, առայժմ ախտորոշման ընթացքի մեջ ենք։ Այն բնորոշ է սովորաբար երիտասարդ տարիքի անձանց կամ դեռահասներին»,- ասում է նա:

Քնի խանգարումների հայկական ասոցիացիան նաև որոշակի ուսումնասիրություններ է արել Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում, օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիսի Ակներ համայնքում, Բագրատաշենում, Երևանում և Վերին Շորժայի հատվածում։ Պատկերը, ըստ բժիշկ Խաչատրյանի, եղել է այնպես, որ Հայաստանում կան անքնություն, խռմփոց, նույնիսկ անհանգիստ ոտքերի համախտանիշ. «Նաև ունենք քնի ժամացույցի շեղումներ, երբ մարդիկ սովորական ժամերից շեղված են քնում ու արթնանում, այսինքն՝ «բու» տեսակը, երբ ուշ են քնում ու ուշ արթնանում, նաև «արտույտը»՝ երբ շուտ են քնում, շուտ արթնանում։ Շատ հաճախ հանդիպում է լուսնոտությունը, հատկապես ուշ մանկական և դեռահասության տարիներին»:

Մասնագետը նկատում է՝ այլ վարքային խանգարումները ավելի մեծ տարիքում են հանդիպում, հաճախ չեն հաղորդվում, սակայն դրանք մեծ ուշադրության են արժանի։

«Քնի յուրաքանչյուր խանգարում իր մոտեցումներն ու վտանգներն ունի։ Վտանգավորներից է քնի ապնոէն՝ շնչադադարը, որը բարձրացնում է, օրինակ, սիրտ անոթային ռիսկերը, խոլեստերինը, շաքարային դիաբետը, ճնշման տատանումները, կաթվածի հավանականությունը։ Ֆիզիկական տեսանկյունից լուսնոտությունն է վտանգավոր, երբ անձը լիարժեք չի տիրապետում իրավիճակին ու կարող է թե՛ իրեն, թե՛ մեկ ուրիշի վնասել։ Այսինքն՝ քիչ քնողների մոտ տարբեր տեսակի հիվանդություններն ու մահացության պատճառները ավելի շատ են, քան այն մարդկանց մոտ, որոնք նորմալ տևողությամբ են քնում։ Հնարավոր է՝ մարդը մեկ շաբաթ չքնի, ու դա վատ ավարտ ունենա նրա համար»,- ընդգծում է մասնագետը:

Մերի Խաչատրյան

Տպել
8416 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին