Շիշը ձեռս էր, պաժարն իմ սխալմունքով է եղել. ցուցմունք է տվել 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալը

09/02/2024 schedule19:45

Սևանի դատարանում այսօր շարունակվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը որի ժամանակ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը:

Նա պատմել է, որ ձեռքին շիշ է եղել, երբ փորձել է վառել վառարանը:

«Այդ ժամանակ Լևոնը ներս է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դուռը, վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ 2 անգամ է մտել դուրս եկել, դրա համար ինձնից շատ է այրվածք ստացել»,- պատմել է նա:

Եղիշե Հակոբյանը հայտարարել է, որ հրդեհն իր սխալմունքով է բռնկվել:

«Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի, որ լուսամուտի գոռում էին՝ տղերք պաժար է, դուրս եկեք, ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։

Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտի դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա փրկել»,- իր ցուցմունքում ասել է Հակոբյանը:

Տուժողների իրավահաջորդները, սակայն կասկածի տակ են առել ցուցմունքի անկեղծությունը: Վերջիններս պնդել են, որ Եղիշե Հակոբյանն այդ օրը տեղում չի եղել և պարտականությունները թերի է կատարել:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է տարել` այն որպես կպչան օգտագործելու համար, լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6708 դիտում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան

Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները

«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ

Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ

Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում

Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով

Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ

Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի

Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ ՀիդրոԿասկադ»-ը կընդունի կապի սարքավորումների ձեռքբերման գնահարցման հետ կապված գնային առաջարկներ