«Ամուսնացե՞լ ես, ընկերուհի ունե՞ս». Հայաստանում ապրող չինացին, ով հրաշալի խոսում է հայերեն ու զարմանում հայերի հարցերից

11/02/2024 schedule21:38

Երևանի փողոցներով քայլելիս կարելի է հանդիպել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ են իրենց ազգային առանձնահատկություններով: Նրանց կողքին կան նաև մարդիկ, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Օրինակ՝ ազգությամբ չինացի Ֆընգ Յանգմինգը մի քանի տարի է՝ ապրում է Երևանում, բավականին լավ խոսում հայերեն:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նրա հետ, որը ներկայացնում ենք՝ ստորև.

- Ֆընգ Յանգմինգ, ինչո՞ւ եք մշտական բնակության համար ընտրել հենց Հայաստանը:

- Փոքր ժամանակ ուսումնասիրում էի ամենատարբեր երկրներ՝ աֆրիկյան, եվրոպական, հետո անգլերենով սկսեցի կարդալ գիրք հին Հայաստանի, Տիգրան Մեծի մասին, ինձ շատ հետաքրքրեց: Այդ պահից իմ երազանքը դարձավ Հայաստան գալն ու հայերեն սովորելը:

- Ի՞նչն է Ձեզ առավել տպավորել կամ զարմացրել մեր երկրում:

- Զարմացած էի այդ ինֆորմացիայից. գրքում ասվում էր, որ հայկական թագավորությունները շատ հին են, և որ այդ երկիրը մինչև օրս գոյություն ունի ու դեռ պահում է հին ավանդույթներն ու լեզուն: Քանի որ ես լեզուն ու լեզվաբանությունը շատ եմ սիրում, հայերենն էլ շատ յուրահատուկ է, ունի այբուբեն, ստեղծել են հենց հայերը, ինձ շատ հետաքրքրեց, որ սկսեմ ավելին կարդալ, ուսումնասիրել Հայաստանի ու հայոց լեզվի մասին: Իմ ուսումնասիրությունները շարունակվում են մինչև հիմա, օրինակ՝ հաճախ եմ գնում Մատենադարան, Էրեբունի թանգարան, որպեսզի ուսումնասիրեմ հին սեպագրերը:

- Ինչ-որ հոգևոր կա՞պ եք զգում Հայաստանի ու հայերենի հետ:

- Միայն հայերեն չէ, ուսումնասիրում եմ աշխարհի տարբեր լեզուներ՝ սիմվոլիզմը: Չինարենն էլ եմ մինչև հիմա ուսումնասիրում՝ հին չինարենը, նաև՝ Հարավային Ամերիկայի լեզուները:

- Չինաստանից մինչև Հայաստան. ինչպիսին էր այդ ճանապարհը՝ հե՞շտ էր, թե՞ բարդ:

- Ճանապարհը հեշտ ու հաճելի էր, չնայած ասում են՝ Չինաստանը հեռու է, բայց եթե քարտեզով նայենք, այդքան էլ հեռու չէ: Երկու երկրները, ազգերը հնուց մինչև հիմա այդ կապը պահել են. այնտեղի ժողովուրդը գիտեն Հայաստանի մասին, հայ ժողովուրդն էլ շատ լավ գիտի Չինաստանի մասին: Ապագայի պլանների առումով իրականում ես երկար կմնամ Հայաստանում, բայց չի բացառվում, որ ինչ-որ փուլում ուզենամ այլ երկրում ապրել, որովհետև ուզում եմ իմ կյանքում տարբեր փուլեր լինեն: Մինչև Հայաստան գալն էլ ապրել եմ Ինդոնեզիայում:

- Հայաստանի մարզեր գնո՞ւմ եք:

- Այո, իմ ամենասիրելի մարզը Լոռին է, հաճախ եմ լինում այնտեղ:

- Ինչո՞ւ հենց Լոռին:

- Բնությունն է շատ լավը, որը չեմ կարող գտնել Երևանում:

- Ինչպե՞ս կբնութագրեք հայերին:

- Լա՞վ, թե՞ վատ կողմերը... (Ծիծաղում է):

- Ե՛վ, և՛

- Դրական կողմերից կարող եմ նշել, որ շատ ընկերասեր են, հյուրասեր: Երևանում դա այդքան էլ չեմ զգում, բայց երբ գնում եմ գյուղեր, անծանոթ մարդուն էլ որ գյուղում հանդիպում ես, քեզ անպայման հրավիրում է տուն, հյուրասիրում գյուղի ուտելիքով՝ պանիր, գինի, բայց անծանոթ մարդիկ ենք, նոր ենք ծանոթացել ու արդեն կարող ենք գնալ իրենց տուն, շփվել, խոսել, շատ հետաքրքիր է: Աշխարհի տարբեր անկյուններում եմ եղել, բայց այսպիսի մոտեցում ոչ մի տեղ չեմ տեսել, դա միայն հայերին է հատուկ:

- Բացասական կողմերի մասին չնշեցիք:

- Չափից ավելի հետաքրքրասեր են, սիրում են մտնել դիմացինի անձնական կյանք, քո սեփական որոշման վրա կարող են ջղայնանալ, բայց դա իմ կյանքն է ու ոչ մեկի հետ կապ չունի: Օրինակ՝ կարող ես նստել տաքսի, ու վարորդը շատ հանգիստ կարող է անձնական հարցեր տալ:

- Ո՞ր հարցերն են առավել նյարդայնացնում:

- «Ամուսնացե՞լ ես, թե՞ չէ», «ընկերուհի ունե՞ս, թե՞ չէ», «ո՞ւմ հետ ես ուզում ամուսնանալ». ինձ թվում է՝ սա տարօրինակ է: Ես հեռավորություն եմ պահում, մանավանդ անծանոթ մարդկանց պարագայում, ու այդ հարցերը ինձ մի քիչ խանգարում են:

- Երբևէ հարցրել են՝ հայուհու հետ կամուսնանա՞ք:

- Ամենաշատը... (Ծիծաղում է):

- Հիմա Դուք չինարեն եք դասավանդում, ինչի՞ վրա եք հիմնական շեշտը դնում:

- Ես աշխատում եմ երկու տեղում՝ Լեզվի կենտրոնում և դպրոցում: Ինձ համար ամենակարևորը, որ երեխաները սիրեն լեզուն, այլապես չեն սովորի: Խնդիրն այն է, որ դպրոցում մեկ-մեկ չեն ուզում սովորել, բայց ծնողները բերում են, ստիպում, ասում են՝ չինարենն է ապագայի լեզուն, անպայման պետք է իմանալ: Սկզբում փորձում եմ կոտրել այն կարծրատիպը, թե չինարենն ամենադժվար լեզուն է, որ հնարավոր չէ սովորել: Իրականում մենք ունենք հեշտ ու պարզ քերականություն, ու ես փորձում եմ գտնել այն ամենահեշտ կետը, որի միջոցով երեխան կսկսի սովորել չինարեն, մտնել «առաջին կանգառ»:

- Չինացիները կամ, ավելի ճիշտ՝ ասիացիները, որոնց բոլորին մենք չինացի ենք համարում, միշտ հետաքրքրություն են առաջացրել մեր հասարակության շրջանում: Մենք նրանց բոլորին իրար ենք նմանեցնում. իսկապե՞ս այդպես է, թե՞ դա մեր ընկալումն է:

- Առաջին տպավորությունը, որ ես լսել եմ Չինաստանի ու չինացիների մասին, ասել են, որ իրոք Չինաստանը շատ մեծ է, բնակչությունը՝ շատ, ու դա հասկանալի է: Տարօրինակ է, բայց բոլորը մտածում են, թե մենք շատ նման ենք: Եթե, օրինակ, ասում եմ, որ սև գույնը շատ եմ սիրում, բոլորի մոտ տպավորություն է, որ բոլոր չինացիները սիրում են սևը, ես ասում եմ՝ չէ, ես եմ սիրում սևը, բայց չինացիները տարբեր են: Ձեր կարծիքով՝ նաև մեր դեմքերն են նման, նույնն էլ ես եմ մտածում ձեր մասին, որ բոլորդ իրար նման եք (Ծիծաղում է): Երբ որ նոր էի եկել, չէի կարողանում տարբերել: Սկզբում ինձ որ հարցնում էին՝ հիշո՞ւմ ես ինձ, մտածում էի՝ տեսնես՝ ո՞վ է, ինչքան նման են բոլորը, աղջիկների դեպքում կարող էի մազերի գույներով տարբերել, բայց տղաների դեպքում անհնար էր:

- Ուրիշ ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Հայաստանում՝ բացի անձանց իրարից չտարբերելուց:

- Ամենամեծ դժվարությունը հետաքրքրասիրությունն է:

- Ունե՞ք հայ ընկերներ, որոնց հետ միասին գնում եք, օրինակ, սուշի ուտելու:

Օ՜, շատ են... (Ծիծաղում է): Չգիտեմ ինչու շատերն են մտածում, որ սուշին չինական է, բայց չինական չէ: Եվրոպայում էլ չեն առանձնացնում կորեականը, ճապոնականը կամ չինականը, ուղղակի ասում են՝ ասիական: Այստեղի մարդիկ շատ չեն սիրում փորձել նոր բաներ, ինչ-որ սիրել են, դա են հիմնականում ուտում:

- Նկատո՞ւմ եք զարմացող դեմքեր, երբ տեսնում են հայերեն խոսող չինացի: 

- Ամեն օր (Ծիծաղում է):

- Իսկ դրան ի՞նչ է հաջորդում:

- Ուրախանում եմ, ծանոթանում, մի քիչ շփվում այդ մարդկանց հետ: Ինձ համար էլ է հաճելի նոր ընկեր ձեռք բերել: Շատ են ուզում նկարվել ինձ հետ: Բայց ավելի շատ սկսեցին մոտենալ, նկարվել «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմից հետո, որտեղ ես խաղում էի:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5371 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները