Երևան
12 °C
Հայաստանում 2023 թվականին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:
Այս մասին այսօր Ազգային ժողովում «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։
«2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում իրենց անչափահաս երեխաներին միայնակ ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում:
Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում․ «Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»։
Անդրադառնալով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով
Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT