Միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել․ 25 անչափահասի մասնակցությամբ ծեծկռտուք Երևանում

26/01/2024 schedule11:09

Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա․-ն է։ Դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ․-ն։ «Աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերվել Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ․-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա․-ի, Գևորգ Գ․-ի, Լերմենտ Գ․-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ի ,15-ամյա Ադամ Մ․-ի , 20-ամյա Հայկ Խ․-ի, 17-ամյա Հովհաննես Հ․-ի, 16-ամյա Տիգրան Խ․-ի, 17-ամյա Հակոբ Խ․-ի, 18-ամյա Արթուր Հ․-ի, 16-ամյա Աբել Ս․-ի, 16-ամյա Ալբերտ Ա․-ի , 15-ամյա Գոռ Թ․-ի, 18-ամյա Վանիկ Թ․-ի, 17-ամյա Հայկ Ս․-ի, 17-ամյա Սամվել Բ․-ի, 16-ամյա Արեն Ս․-ի, 17-ամյա Սերժ Գ․-ի, 16-ամյա Միքայել Բ․-ի , 17-ամյա Լևոն Ղ․-ի, 16-ամյա Սիմոն Մ․-ի, 16-ամյա Սարգիս Շ․-ի, 16-ամյա Միքայել Մ․-ի, 16-ամյա Սամվել Մ․-ի և 16-ամյա Տիգրան Մ․-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Դեպքի փաստով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
2922 դիտում

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին

Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

2023-ին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. քննարկվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

Հայաստանում այս տարվա սկզբից կարմրուկի 399 դեպք է գրանցվել. կան հոսպիտալացվածներ