Վերջին տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին ամիսներից. Անդրեասյան

16/12/2023 schedule10:38

«Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին: Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ որևէ առնչություն են ունենում:

«Եվ կզգան: Շատ շուտով: Մի բան, որ քանդվել է տարիներով, չի կարող նորոգվել ամիսների ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից:

Որպես այս շարքի վերջաբան` ահա ևս մի քանի շատ կարևոր արդյունք:

Արդյունք #6. Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացվել է։ Նախ, արդեն մեծագույն արդյունք է, որ դատավորների առնվազն 80 տոկոսի համար շատ կարևոր է աշխատավարձի չափը, որովհետև նրանք իրապես աշխատավարձով են ապրում: Հաջորդը, դատավորը չի կարող քննիչից ու դատախազից քիչ վարձատրվել կամ մասնավոր հատվածում աշխատող արհեստավարժ իրավաբանից մի քանի անգամ ավելի պակաս աշխատավարձ ստանալ: Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա:

Արդյունք #7. Դատարանները մասամբ ազատվեցին արբիտրաժային տրիբունալների վճիռների կատարման համար կատարողական թերթեր տալու պարտականությունից։ Այսինքն, տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս անտեղի չի շեղի դատավորներին ձեր գործերի քննությունից:

Արդյունք #8. Դատավորներին հնարավորություն տրվեց միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով ձեռք բերել գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե, օրինակ, դատավորին անհրաժեշտ էր տեղեկություն ձեռք բերել ոստիկանությունից, ՔԿԱԳ-ից, ՊԵԿ-ից և մի շարք այլ պետական մարմիններից, ապա տվյալների ձեռքբերումը տևում էր ամիսներ, մինչդեռ ներկայումս րոպեական գործողությամբ գործը առաջ է շարժվում:

Արդյունք #9. Վարչական և քաղաքացիական դատավարությունում ընդլայնվեցին գրավոր ընթացակարգերի կիրառման շրջանակները։ Մինչ այս փոփոխությունը դատարանները յուրաքանչուր գործով իրականացնում էին մի շարք դատավարական գործողություններ/դատական նիստերի անցկացում, դատական ծանուցումների ապահովում և այլն/: Գրավոր ընթացակարգերի ավելացումը դարձավ ժամանակի ու ռեսուրսների ևս մի էական խնայողություն:

Արդյունք #10. Ներդրվել է մակագրման նոր համակարգ, որի շնորհիվ դատավորների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հավասարաչափ: Դատավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ աշխատանքային անհավասար պայմաններում են գործում, իսկ հանրության մեջ կային կասկածներ, թե գործերի մակագրման գործընթացում կարող են լինել միջամտություններ: Նոր համակարգը կարգավորում է երկու խնդիրներն էլ:

Կարող էի առնվազն ևս մեկ տասնյակ դրական արդյունքների մասին պատմել, բայց հաջորդիվ կանդրադառնամ արդեն մեր համակարգի չլուծված խնդիրներին:

Մինչ այդ ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ բոլոր թվարկված ձեռքբերումները հնարավոր դարձան բացառապես Հայաստանի կառավարության մեծագույն աջակցության և կոնկրետ գործողությունների շնորհիվ»,-գրել է Անդրեասյանը:

Տպել
1869 դիտում

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

ՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում

Մհեր Շիրինյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ

Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչությունը նոր ղեկավար ունի

Գեղամ Փաշիկյանը՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ

Սմբատ Գրիգորյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար

Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց (տեսանյութ)

Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

Նորք Մարաշում՝ ամբողջությամբ, ևս 2 վարչական շրջանում՝ մասամբ, 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել

Բլինքենը նվագել և երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Կոսովոյի պատվիրակության հետ

Մեր խաղաղապահներն արել են ամենակարևորը, որի մասին չպետք է մոռանալ. Գալուզին

Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկը ուժի մեջ է, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահվի. Չախոյան

Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին, աշխատում հարևանների դեմ. ՌԴ ԱԳՆ

Փակ են լինելու փողոցներ. ՆԳՆ ոստիկանություն

Ալմաթիում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը մի քայլով առաջընթաց է խաղաղության ճանապարհին. Գալուզին

Եկեղեցին դրեցին քաղաքական կյանքի մսաղացի տակ, զարմանում են, որ «աղում է», հարսի հնազանդությո՞ւն էիք սպասում. Սաֆարյան

Ձերբակալվել է Գալստանյանի գլխավորած շարժման 5 ակտիվիստ

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը

Էրդողանը գիշերով շտապ խորհրդակցություն է հրավիրել. նրան հայտնել են պետական հեղաշրջում ծրագրելու փորձի մասին

Փակ փողոցներ ու ճանապարհներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է 2 բերման ենթարկվածի մասին

Պետք է կարողանանք հարգել դիմացինի առանձնահատկությունը ու հանդուրժող լինել. ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լավագույն ապագայի հեռանկարը. Վարդապետյանը՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ անկեղծ պատասխանի մասին

4 աղբաման, 5 ցուցարար. Գալստանյանի աջակիցների ակցիան Երևանի երկու փողոցում

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը ուղևորվում է Փարիզ

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

Գեներատորային բաժանիչի մատակարարման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ

Անձրևաջրերը հեղեղել են ավտոկայանատեղին ու սննդի կետը. հեռացվել է 350 տոննա ջուր

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար

Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Հակոբ Արշակյանը՝ Մարիան Քերիին

Հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանել, հայհոյել, ծեծել են իրար․ կան բերման ենթարկվածներ

«Ազգային Բևեռ»-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանի գլխին բռունցքով հարվածած կնոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը․ Մխիթար Հայրապետյան