Երևան
12 °C
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինք»-ի ոչ թափանցիկ գործելաոճին, ֆինանսական և այլ փաստաթղթերի անհասանելիության հետ կապված խնդիրներ ունեցել:
Այս մասին այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում խոստացած ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
Իրենց առջև ծառացած այդ և այլ խնդիրներ, ըստ Հարությունյանի, համայնքի ստվերային կառավարման հետևանք են:
.jpg)
«Այս ամենի հետևանքով «Բալասանյան դաշինք»-ի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ չեն կատարվել, մեր տպավորությամբ՝ արտաքին միջամտության արդյունքում:
Մենք հայտարարում ենք, որ ՏԻՄ և ցանկացած մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ, ուստի հրաժարվելով Գյումրիում գործադիր մարմնի մեր մասից՝ մենք հայտնում ենք, որ պատրաստվում ենք գյումրեցիների կողմից մեզ տրված ավագանու 11 մանդատն ամբողջ ծավալով ծառայեցնել Գյումրու զարգացմանը»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանն էլ նշեց, որ իրենց համագործակցության ժամանակ դաշինքի ներկայացուցիչները բազմաթիվ պայմանավորվածություններ չեն կատարել:
«Այդ մասին բազմիցս բարձրաձայնել ենք, անարդյունք, և մեզ այլ բան չէր մնում, քան հուշագրի խզումը: Այն բաժինը, որը ես էի համակարգում, զեկուցագրով ներկայացրել էր ոչ հիմնական շինությունների ցուցակը, ունեցել ենք մրցույթը շահած կազմակերպություն, որը պետք է այդ շինություններն ապամոնտաժեր: Չի արվել ոչինչ, իրենց դիմեք պատճառների համար»,- ասաց Պապիկյանը:

Նույնը փաստեց նաև Վահագն Մկրտչյանը՝ նկատելով՝ օրինակները բազմաթիվ են, երբ անհասկանալի պատճառներով նախօրոք ձեռք բերված շատ պայմանավորվածություններ չեղարկվել են:
«Օրինակ՝ փողոցային առևտրի կանոնակարգման հարցում ենք անընդհատ «Բալասանյան դաշինք»-ի կողմից հանդիպել խոչընդոտի, նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հյուրընկալման ժամանակ: Նրանց հետ աշխատելը մեծ խնդիր էր: Դաշինքը մեզ հետ ունեցած հուշագրին համահունչ աշխատանք չի տարել: Ցանկացած հարցում համագործակցության անհնարինություն է առաջացել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել X հարցի շուրջ, որն իրականացման պահին առանց պատճառի չեղարկվել է, ու մենք այդ պայմաններում արդեն չենք կարողացել մեր ներուժի 100 տոկոսով աշխատանք տանել»,- ասաց Մկրտչյանը:

Գյումրու ավագանիում որևէ խմբակցություն բացարձակ մեծամասնություն չէ, ունեցած մանդատների թվով «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2-րդ ուժն է: Իր լիազորություններն իրականացնելու է ունեցած 11 մանդատի շրջանակներում, նաև Կառավարության հետ ուղիղ համագործակցությամբ:
«Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ ուժի հետ քննարկումներ չենք ունեցել, այս պահին էլ չենք պատրաստվում նման բան անել: Մենք մնում ենք մեր 11 մանդատի շրջանակներում»,- հայտարարեց Հարությունյանը:
Անվստահություն հայտնելու գործընթաց կնախաձեռնի՞ ՔՊ-ն՝ հարցին, Քնարիկ Հարությունյանն ասաց՝ այս պահին նման օրակարգ չկա, նաև 11 մանդատով նման քայլի չեն գնա. Քաղաքապետարանում կառավարման ճգնաժամ չկա հիմա: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե «Բալասանյան դաշինք»-ը վայր դնի մանդատները:
«Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել, մենք պատրաստ ենք կրկին ընտրապայքարի մեջ մտնել և գյումրեցիներից վստահության քվե խնդրել»,- ասաց Հարությունյանը:
Կան խոսակցություններ այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, Իրաքում դեսպան նշանակելու դիմաց ՔՊ-ն Գյումրիում վերցնում է իշխանությունը: Հնչած հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց՝ հերքում է նման տեղեկությունը, իսկ դեսպանի աշխատանքը կարգավորվում է դիվանագիտական ծառայության մասին օրենքով: Նա նաև շեշտեց՝ ՔՊ-ն երբեք որևէ տեղ, այդ թվում՝ Գյումրիում իշխանություն զավթելու կամ վերցնելու նպատակներ չի ունեցել և չունի:
Ինչո՞ւ են միայն հիմա գնում այս քայլին՝ Հարությունյանն ասաց՝ անընդհատ փորձել են համագործակցել և ամեն խնդիր չբերել հանրային դաշտ: Չի հաջողվել:
Արդյոք Վահագն Մկրտչյանը քաղաքական որոշ պրոցեսների արդյունքում Գյումրու հաջորդ քաղաքապե՞տն է՝ հարցին, նախկին փոխքաղաքապետն ասաց՝ չկա նման խոսակցություն այդ մասին: Եթե նման որոշում լինի, առաջինը մամուլը կտեղեկացվի:
Այս պահին կարելի՞ է փաստել, որ Գյումրիում ՔՊ-ն դիրքավորվում է որպես ընդդիմություն, հարցին Հարությունյանն ասաց. «Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում դիրքավորվում է որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն»:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT