Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների հսկայածավալ առցանց շրջանառության և փողերի լվացման դեպք (լուսանկարներ)

11/12/2023 schedule09:02

ՔԿ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989 թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997 թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։

Վերջիններս ձերբակալվել են, և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանը մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Արդյունքում առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։  

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը և իրականացրել դրա կառավարումը։

Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։ Ընդհուպ՝ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։

Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ  @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ հարթակները։

Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20-ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝  պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։

Վերոնշյալ բոլոր խանութ հարթակների էջերը և դրանցով կատարված գործողությունների, վարված նամակագրությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի լիարժեք տիրապետման և տեսանելիության պայմաններում»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

153.jpg (432 KB)148.jpg (574 KB)149.jpg (155 KB)150.jpg (91 KB)151.jpg (106 KB)152.jpg (118 KB)

Տպել
2080 դիտում

Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքների հիման վրա․ Միրզոյան

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք իր քայլերում. Լավրով

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային և ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. ԱԳ նախարարի ուղերձը

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը և սահմանի բացմանը. Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը

Ռուսաստանը պատասխանի է սպասում, ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. Սերգեյ Լավրով

Հայաստանը պատրաստ է խաղաղության, սա քաղաքական կամքի և առաջնորդության հարց է. Վահան Կոստանյան

Մենք պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը հյուրընկալել է Իրանի դեսպանին

Կապանի օդանավակայանի մոտակայքում մեքենաներ են բախվել. կա տուժած

Երևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան. Լավրով

Ինքնաձիգ, գնդացիր, նռնականետեր. առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք (տեսանյութ)

Խաղաղության ճանապարհին պետք է հարգվեն միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները. Միրզոյանը՝ Մոզամբիկի գործընկերոջը

Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն վարելու գիտակցված որոշում է կայացրել. Լավրով

Չեմ կարող հաստատել, որ Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության մասին քննարկումներ կան. Լավրով

Հանդիպումը կլինի, Թուրքիան և Հայաստանը որոշում են կայացրել. Սերդար Քըլըչ

Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հսկայական պատը փլուզվել, թափվել է տարածքի բնակչի ավտոմեքենայի վրա

Թող դիտումներ ավելացնեն և իրենց հավատն էլ չգա, որ այդքան ազատ են ժողովրդավար Հայաստանում. Սիմոնյանը՝ «ԱրմՔոմեդի»-ին

Միկի և Մինի Մաուսները հայկական տարազներով Վարդավառ են նշել. Disney-ը մուլտֆիլմ է ցուցադրել, որում նաև հայերենով դրվագ կա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

Զինված 2 անձինք մտել են բենզալցակայանի հանգստի սենյակ, զենքի բռնակով հարվածել աշխատակցին. մանրամասներ

Հուսամ՝ կլինի այն փաստաթուղթը, որով կամրագրենք ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք կունենա. Հայրապետյան

Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք. Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ-ում է

Ինչպես կհայտնաբերվեն երթևեկելիս ամրագոտի չկապողները. վարչարարությունը խստացվելու է

Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. Միրզոյան

Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և փոխոստիկանապետին նամակներ է փոխանցել

Որդին հրել, գցել է մորը, ինչի հետևանքով վերջինս գլուխը հարվածել է սեղանին և մահացել. 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Արշակունյաց պողոտայի բենզալցակայանի հարձակման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման է մասնակցում

Սգո սրահի մոտ փորձել են վրեժխնդիր լինել, կրակել, պայթուցիչ են նետել. վարույթից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիայում շարունակվում են Պուտինի այցի նախապատրաստական ​​աշխատանքները

102 տարեկանում մահացել է նորաձևության լեգենդ Այրիս Ափֆելը` Նյու Յորքի աստղը

32 տարի առաջ այս օրը նորանկախ Հայաստանի դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում. նշվում է ՀՀ դիվանագետի օրը

Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, ծանոթացել առկա ներուժին

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել է կրակոց, կան վիրավորներ

Սևան-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշար կանցկացվի

Առեղծվածային դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

ՌԴ-ն փաստեր թող ներկայացնի՝ քննարկենք. Գրիգորյանը՝ ԵՄ դիտորդների հասցեին հնչած պնդումների և նրանց թվի ավելացման մասին