Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել

10/12/2023 schedule21:00

Հակակոռուպցիոն դատարանը նախնական դատական նիստ է նշանակել Արա Մինասյանի եւ նրա տիկնոջ՝ Արմինե Հասրաթյանի՝ ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Դատախազության հայցադիմումը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 13-ին։ Դատարանի որոշումից մասնավորապես տեղեկանում ենք․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 27.11.2023 թվականին, իսկ պատասխանողները սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն  ներկայացրել՝ Դատարանը նախնական դատական նիստ է նշանակել 2024 թ. հունվարի 15-ին՝ ժամը 15-ին»։

Նշենք, որ Դատախազությունը պահանջել է Արա Մինասյանից եւ Արմինե Հասրաթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի բնակարան, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ եւ թանկարժեք այլ գույք։ 

Մասնավորապես՝ 

  1. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց, 14-րդ նրբանցք, թիվ 8 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 114 միլիոն 585 հազար դրամ գումար, 
  2. Երեւանի Սարյան փողոցի 6-րդ շենքի 6-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 166 միլիոն 735 հազար դրամ գումար, 
  3. Երեւանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 34 ավտոկանգառը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 17 միլիոն 500 հազար դրամ գումար,
  4. Երեւանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի 41-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 216 միլիոն 675 հազար դրամ գումար,  
  5. Գյումրիի Արտակ Եպիսկոպոս Սմբատյան փողոց, թիվ 14 հասցեի անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 211 միլիոն 450 հազար դրամ գումար, 
  6. «LEXUS LX 470» մակնիշի տրանսպորտային միջոցը (2007 թ․ ի արտադրության), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 12 միլիոն 85 հազար դրամ գումար, 
  7. «LEXUS LX 570» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը (2010 թ. արտադրության) իսկ անհնարինության դեպքում`դրա միջին շուկայական արժեքը՝ 16 միլիոն 480 հազար դրամ գումար, 
  8. «TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը (2005 թ․ արտադրության), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, 
  9. «ADAMS AND ROBERTSON LTD» ընկերությանը փոխանցված բնակարանը ձեռք բերելու արժեքի չափով գումար՝ 53 հազար 620 եվրո (26 միլիոն 42 հազար 697 դրամ)։ Բացի այս, նաեւ՝ 30 հատ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամ, 34 հատ հուշադրամ, 21 հատ ոսկեգույն ձուլակտոր եւ մեկ հատ ոսկեգույն մետաղական շղթա, 300 հատ 100 ԱՄՆ դոլլար անվանական արժեքով թղթադրամ, 10 ոսկեգույն ձուլակտոր եւ 5 հատ հուշադրամ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված հաշվին Արա Մինասյանի ներդրրած 2 միլիոն 79 հազար 569 դրամի ավանդը, 137 միլիոն 313 հազար 15 դրամ գումար՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդը՝ 1 միլիարդ 63 միլիոն 925 հազար 356 դրամ գումար։

2018 թվականից հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը Սերժ Սարգսյանի խնամին է, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայրը։ 

Հիշեցնենք, որ դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Միքայլե Մինասյանը նույնպես հետախուզվում է։

Արա Մինասյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս։ Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Տպել
5332 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին