Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին

09/12/2023 schedule17:25

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննչական բաժնում ոստիկանի կողմից կատարված ինքնասպանության փորձի դեպքի վերաբերյալ:

«2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:

Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:

Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:

Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել:

Տպել
1529 դիտում

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

«Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը (տեսանյութ)

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

Որտեղի՞ց տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիների համար. Բորել

Վարչապետին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը․ ինչ ծրագրեր է առաջարկում Գարեգին Բաղրամյանը