«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Կոստանյանը «Irna»-ին է ներկայացրել 4 սկզբունքները

09/12/2023 schedule15:02

Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել խաղաղության բացակայության և տևական հակամարտությունների ու բախումների պատճառով:

Այս մասին դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Յուրաքանչյուր փակ ճանապարհը, արգելափակված յուրաքանչյուր կապուղին, գոյություն ունեցող, բայց այդպես էլ չիրացվող ամեն մի ռեսուրսն աններելի շռայլություն է, և առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որը նպատակ ունի ոչ միայն ապահովել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցությունն ու շարունակական զարգացումը, այլև ստեղծել պայմաններ, որտեղ թշնամանքն ու պատերազմը, հակամարտությունն ու այլատյացությունը չեն ունենա գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ, որտեղ խաղաղությունն ավելի շահեկան ու շահութաբեր է, քան անկայունությունը»,- ասել է Կոստանյանը:

Ըստ նրա, այս նախագիծը միտված է նաև կյանքի կոչել տարածաշրջանային տարաբնույթ նախագծեր, որոնք կնպաստեն նոր իրականության հաստատմանը Հարավային Կովկասում՝ բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը երկխոսությամբ ու փոխհամաձայնությամբ լուծելու փորձով ու ավանդույթով:

«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:

«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար»,- ասել է նա:

Կոստանյանը կարևոր է համարել, որ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ:

Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին:

««Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.

Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:

Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» երթևեկելու են ոչ միայն մարդիկ և ծառայությունները, ապրանքներն ու բեռները, այլև այդ խաչմերուկում են հատվելու տարբեր քաղաքակրթությունները, կրոնները, խայտաբղետ ավանդույթներն ու մշակույթները, որոնք տնտեսական շահույթներից բացի ապահովելու են նաև մարդկային և հոգևոր հարստություն:

«Խաղաղության խաչմերուկը» բովանդակային առումով չափազանց հարազատ է հայ և իրանցի ժողովուրդներին, որոնց առևտրական համբավն ու հաջողությունները պատմության տարբեր խաչմերուկներում պատմվել են հարյուրամյակներ շարունակ: Ահա այս է նաև պատճառը, որ Հայաստանն ակնկաալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Տպել
1044 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին