Երևան
25 °C
Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի Ագարակ գյուղ՝ 93-ամյա կնոջը բուժօգնություն ցույց տալու, սակայն նա մահացած է եղել, նաև արյան հետքեր են եղել:
Նշված հասցե ոստիկանության Ստեփանավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր վարչությունից հայտնում են՝ 93-ամյա կնոջ դուստրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14.00-ին իր տան ննջարանի անկողնում հայտնաբերել է մոր դիակը:
Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ:
ՆԳՆ ՔՈԳՎ, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 93-ամյա կնոջը սպանել է համագյուղացի 24-ամյա երիտասարդը:
Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ի ժամը 20:05-ին ՆԳՆ ՔՈԳՎ ծառայողները երիտասարդին Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սրճարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպանվածի բջջային հեռախոսը:
24-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին, Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա. Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա վնասվածքներով:
Երկրորդ հաղորդագրությամբ ՔԿ-ն հայտնել էր, որ քննությամբ պարզվել է՝ նախքան տարեց և անկողնային 93-ամյա կնոջը սպանելը նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը տուժողի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:
«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով (լուսանկարներ)
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը
Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է
Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ
Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով
Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է
Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)
Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան
Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել
Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը
Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ
Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել
Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին
Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան
Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները
Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից
Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին
Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս
Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը
Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է
Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ
Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)
Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել
Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ
Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել
Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան
© 2024 Հայկական ժամանակ