Հայ գերի Գագիկ Ոսկանյանի մեղադրանքի համաձայն՝ Բաքվում նրան սպառնում է ցմահ ազատազրկում

07/12/2023 schedule11:50

Քելբաջարում կալանավորված և գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: Ադրբեջանը վերջինիս որակում է իբրև դիվերսատ:

Այսօրվա նիստում դատավորը «մեղադրյալ»-ին բացատրել է իր իրավունքները։

Դատական քննությունը հայտարարվել է բացված, մեղադրող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:

Ըստ դրա. «Այս տարվա օգոստոսի 16-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը ԱՀ տարածքում ահաբեկչական դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով խախտել է ԱՀ պետական սահմանը Հայաստանի հետ՝ Քելբաջարի շրջանի Իստիսու գյուղի տարածքով անցնող հատվածում։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ձերբակալել են դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Ոսկանյան Գագիկին։

Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Զինաթափման ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին և փորձել սպանել նրանց։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 (զենքի և ռազմամթերքի մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախապես հրազենի գործադրմամբ, դավադրություն, 29.120 (սպանության փորձ), 228.2.1 (անօրինական կերպով հրազեն ձեռք բերել, փոխադրել, պահել մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով), 283.2.1 (ազգային ատելություն հրահրելուն ուղղված գործողություններ ուժի կիրառմամբ) և 318.2. (խմբակային անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԱՀ սահմանի ապօրինի հատումը ուժի կիրառմամբ)»,- ասված է առաջադրված մեղադրանքում, որը ներկայացրեցինք առանց խմբագրման:

Առաջադրված մեղադրանքում հայ պահեստազորայինն իրեն մեղավոր չի ճանաչել։

Դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով ամբաստանյալը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսով՝ 20 տարվա ազատազրկմամբ։

Դատական նիստը շարունակվում է մեղադրյալների և տուժողների ցուցմունքներով։ Թե ի՞նչ տուժողների մասին է խոսքը, պարզ չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական այս հերթական շոուն ընթանում է Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ։

Հիշեցնենք՝ Քելբաջարում ադրբեջանցի զինվորականների կողմից կալանավորված ու գերեվարված եռամսյա պարտադիր վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական կողմում, մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու և զինված խմբավորման կազմում «ահաբեկչության փորձ» իրականացնելու, ադրբեջանցի սահմանապահներին «սպանել» փորձելու համար:

Գործով դատաքննության հիմնական մեկնարկը նշանակված է դեկտեմբերի 11-ին։

Դեկտեմբերի 4-ի դատական նիստում դատարանը նրան ադրբեջանցի փաստաբան է ներկայացրել։ Գագիկ Ոսկանյանի իրավունքները իբր պաշտպանելու է փաստաբան Դիլսուզ Մամեդովը: Սա, սակայն, ընդամենը շինծու դատավարության ձևական կողմն է ապահովում:

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։  

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Տպել
675 դիտում

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

«Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը (տեսանյութ)

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

Որտեղի՞ց տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիների համար. Բորել

Վարչապետին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը․ ինչ ծրագրեր է առաջարկում Գարեգին Բաղրամյանը