Բաքուն միշտ հաստատել է բանակցությունների իր պատրաստակամությունը, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին. Զախարովա

06/12/2023 schedule16:50

Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը համատեղ սահմանին: Այս միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ՝ նախապատրաստվելով սահմանազատման գործնական աշխատանքի մեկնարկին: Մեր կողմից պատրաստ ենք սահմանազատման գործունեության ընթացքում ապահովել հնարավոր աջակցություն»,- ասել է դիվանագետը:

Զախարովան նաև նշել է, որ փոխվարչապետերի համանախագահությամբ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների հետագա ձգձգումները կգործեն տարածաշրջանի երկրների դեմ։

«Մենք կարծում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությունների ձեռքբերման հետագա ձգձգումը կգործի տարածաշրջանի երկրների շահերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի շահերի դեմ»,- հավելել է նա։

ՌԴ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։

«Եթե երկուստեք քաղաքական կամք լինի, մենք կարող ենք արագ ավարտին հասցնել կոնկրետ նախագծերի համաձայնեցման աշխատանքները և առարկայական գործունեություն ծավալել»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հրավեր է ուղարկել Մոսկվայում խաղաղության պայմանագրի կամ երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում հանդիպմանը։

«Բաքուն մեզ միշտ հաստատել է բանակցություններ վարելու իրենց պատրաստակամությունը: Ցավոք, մենք նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին, երևի նրանք հավատում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի արդյունավետ բան առաջարկել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ին մեկնարկել էր հայ-ադրբեջանական սահմանազատման ադրբեջանական և հայկական պետական հանձնաժողովների հերթական նիստը: Հանդիպումը տեղի էր ունեցել Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի հատվածում:

Սահմանների սահմանազատման հարցը քննարկել էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նույն այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Տպել
982 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին