7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում

04/12/2023 schedule21:50

Արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագիրքը։ Դասագիրքը հանրակրթական պետական չափորոշիչներով ներդրվել է դպրոցներում այս ուսումնական տարվա մեկնարկից, սակայն կրքերը նոր դասագրքի շուրջ մինչ օրս չեն հանգստանում։

Այս անգամ էլ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» կազմակերպությունն է հրավիրել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկում և հանդես եկել արդյունքների ամփոփմամբ։ Ըստ ՀԿ-ի՝ 19 մասնագետ ստորագրել է հանդիպումից հետո ընդունված եզրակացությունը, որում մի քանի կետերով առանձնացված են դասագրքին վերաբերող հարցեր։

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, պատմության դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ հանդիպման օրը իրենց հետ չեն համաձայնեցրել, տեղյակ են պահել ընդամենը մեկ օր առաջ: Չնայած սուր քննադատություններին, այնուամենայնիվ, կան կետեր, որոնց հետ խումբը համաձայն է։ Վերջինս, սակայն, չի հասկանում՝ ինչո՞ւ է մեկ անգամ բարձրացված հարցը նորից տարածում գտնում ու դառնում խոսակցությունների առարկա:

«Հանդիպումը առանց մեզ է հրավիրվել, սակայն ծանոթ ենք դիտարկումներին։ Կան որոշ մասնագիտական դիտարկումներ, որոնք հաշվի ենք առնելու և առաջիկայում պատրաստ ենք ներկայացնել մեր պատասխանը։ Բոլոր նոր դասագրքերի հեղինակները պետք է ներդիր պատրաստեն, մեր շտկումները և պատասխանները տեղ կգտնեն այնտեղ։ Շտկումներ կլինեն խնդրահարույց քարտեզի վերաբերյալ, և էլեկտրոնային տարբերակները կհամապատասխանեցվեն»,- ասում է Սողոմոնյանը։

Դասագիրքը ստեղծած խումբը համաձայն է միայն տեխնիկական հարցերի շուրջ, սակայն անընդունելի են համարում ՀԿ-ի այն պնդումը, թե պատմության գիրքը պետք է կիրառումից դուրս գա, և բազմաթիվ խնդիրներ ունի։ Մասնավորապես, 19 մասնագետ եկել է նաև այն եզրակացության, որ դասագրքում պատմական իրադարձությունները մակերեսային են ներկայացված, հայ ժողովրդի ծագումնաբանությունն ու պետականության մասին տեղեկատվությունները հավուր պատշաճի չեն նկարագրված:

«Պաթոսով համեմված դասագիրքը չի նշանակում, որ լավ պատմության դասագիրք է, այն գրված է այսօրվա գիտական հանրության ընդունած փաստաթղթերի ու տեսությունների հիման վրա և չի տալիս միստիֆիկացված պատկերացում։ Աշակերտը, սովորելով այդ դասագրքից, կկարողանա շփվել օտարերկրացիների հետ և չհայտնաբերել սխալ փաստեր կամ փաստեր, որոնք գիտականորեն հիմնված չեն։ Նախկին գրքում պարզապես տեքստը դրված էր, ու պետք է անգիր անեին այն, վերարտադրեին նյութը նույնությամբ, իսկ այս նոր դասագիրքը նոր մեթոդներ է առաջարկում, որը աշակերտին թույլ կտա մտածել։ Չի կարող նման բան լինել, որ պատմությունը ներկայացված լինի մակերեսային։ Ստեղծվել է մի դասագիրք, որը որպես կարողունակություններ ձևավորող դասագիրք առաջին է։ Ցավոք, չի խոսվում այն մեթոդաբանության մասին, որը գիրքը տալիս է ուսուցիչներին»,- պարզաբանում է նա։

Սողոմոնյանի խոսքով՝ նոր դասագրքի վերաբերյալ ուսուցիչների կարծիքների գերակշիռ մասը դրական է։ Այս առումով տրամաբանական չէ դժգոհությունը, թե դասագիրքը մեծ խնդիրներ է առաջացնում ուսուցիչների համար։ Վերջինս ընդգծում է՝ հարցականի տակ դնել գրքում առկա վարկածները, ճիշտ չէ, քանի որ կարևոր է, որ աշակերտները կարողանան աշխատել տարբեր վարկածների հետ։ Նա վստահեցնում է՝ գիտական առումով դասագիրքը որևէ խնդիր չունի։

Մասնագետը անհիմն է համարում նաև թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա դասագիրքը ստեղծելու մասին խոսակցությունները:

«Հանդիպումների ժամանակ ուսուցիչները մեծ մասամբ գոհ են գրքից, մի դեպք եղավ միայն, երբ մի ուսուցիչ ասաց, թե մեր գրքում տարեթվերը քիչ են, նրա խոսքով՝ դրա հետևանքով չի կարողանում թեստեր կազմել, այսինքն՝ սովորել են թեստերով անգիր արածները ստուգել, այլ ոչ թե զարգացնեն մտածելու կարողությունը, վերլուծուծական հմտությունները աշակերտի մոտ։ Այս առումով սա լավագույն տարբերությունն է ինչ կա հին և նոր դասագրքերի միջև։ Որևէ հիմք չունի, որով կարող են պնդել, թե դասագիրքը գրված է այդ մոդելի հիման վրա։ Այն գրել է ամենահեղինակավոր պատմաբաններից մեկը ու հիմնված է հայկական ու համաշխարհային գիտության վերջին ձեռքբերումների վրա։ Դրանք մերկապարանոց հայտարարություններ են»,- վստահեցնում է զրուցակիցը:

Պատմության դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանն էլ հիշեցնում է՝ դասագիրքը ստեղծել է պ․գ․թ դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը՝ խորհրդակցելով բազմաթիվ խորհրդատուների հետ։ Կարևորում է՝ քիչ մարդ կա, որը պատրաստ է ձեռնամուխ լինել այդ բարդ գործին և փորձել ստեղծել նոր դասագիրք, քննադատելը շատ հեշտ է։ Թե որտեղի՞ց և ի՞նչ նպատակով են սկսվել 7-րդ դասարանի դասագրքի նկատմամբ նմանատիպ խոսակցությունները, քննադատողներին թելադրե՞լ են, Սողոմոնյանը այս կարծիքն ունի․

«Մենք՝ որպես շարքային կազմակերպություն, պարզապես ստեղծել ենք գիրքը, բովանդակության հեղինակը մենք ենք, իսկ պետության միջամտությունը կա միայն չափորոշիչների ստեղծման հարցում, որոնց հիման վրա էլ ստեղծվում են դասագրքերը։ Որևէ դավադրություն տեսնելու անհրաժեշտություն չկա։ Մեզ չեն թելադրել՝ ինչ գրենք, ինչը՝ ոչ։ Բավականին տարօրինակ է այդ փաստը, քանի որ ռացիոնալ կարծիքներին հեղինակը արդեն անդրադարձել է, և նորից նստել քննարկել ու ինչ-որ արդյունքներ հրապարակելը, ստատուսների մակարդակով հարց բարձրաձայնելը իմաստ չունի: Գուցե որոշ մարդկանց համար կարևորություն կա, որ այս հարցը տարբեր հարթակներով տարածում են»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10840 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել