Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

04/12/2023 schedule16:53

Բացահայտվել է 2019-2021թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեխանիզմը, ինչպես նաև՝ շղթայում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

«Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչ Վ.Մ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2021թթ. մի խումբանձանց, այդ թվում՝ Խ.Ֆ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:

Պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված ևս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Հ.Հ.-ն է, մյուսը՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Գ.Ա.-ն:

Վերջիններս, 2021թ. օգոստոսից ներգրավվելով հանցավոր խմբավորման կազմում, նշված գործունեությամբ զբաղվող Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից ստեղծված և կառավարվող տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ կատարելով դրանց տեղափոխում, ըստ քաշերի առաձնացում, փաթեթավորում և ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում և ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար, թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից, որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:

Վ.Մ.-ն պարբերաբար կառավարել է վերը նշված տելեգրամյան խանութ-հարթակները՝ թմրամիջոցների արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ նամակագրություններ վարելով նշված խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել Խ.Ֆ.-ի և հանցակիցների կողմից կառավարվող «Qiwi», «Юmoney» համակարգի, ինչպես նաև՝ ՀՀ և օտարերկրյա այլ էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցակիցների կողմից կառավարվող հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո Վ.Մ.-ի և Խ.Ֆ.-ի կողմից նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները: Նշված եղանակով վերջիններիս կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց, որոնցից ավելի քան 15-ի ինքնությունը նախաքննության ընթացքում պարզվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 60.744.470 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը թաքցնելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, նրանց կամ Խ․Ֆ․-ի մոր անունով գրանցված և կառավարվող «Իդրամ» համակարգի հաշիվներին, փոփոխվող տարատեսակ բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակներին։ Որից հետո դրանք փոխանցվել են Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի մոր էլեկտրոնային դրամապանակներին (կրիպտոարժույթի դեպքում մինչ այդ համարժեք դրամական միջոցների փոխարկվելուց հետո) և տարբեր եղանակներով կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Հ.Հ.-ին և Գ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 2.000.000 և 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերն առանձնացվել են և ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Խ.Ֆ.-ի և խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
708 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

Դպրոցների պատերին չափից շատ առկա պատկերները խանգարում են կրթություն ստացողին. ինչ է առաջարկվում

Կեղտի մեջ անհասկանալի սեղան է դրված, վրան կռիս էլ չես հերձի. Ջաջուռի անասնագոմը՝ Գյումրու շների ստերջացման լաբորատորիա

Էրդողանը փորձում է միաժամանակ «նստել 2 աթոռի». կհաջողվի՞ նրան պահել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ շփումների հավասարակշռությունը

Մասնավոր հեռուստաընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելի են ողջամիտ ժամկետներում. ԲՏԱ նախարար

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 տուժած

Հրդեհ Մալիշկա գյուղում. այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Հայաստանում 3 տարում 78 երեխա վիրահատվել և սկսել է լսել. նշվում է լսողության պահպանման օրը

Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել. նրա ոտքերն ամպուտացվել են

Պակիստանը նոր վարչապետ ունի

Կանանց զբաղվածության մակարդակով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է. հրապարակվել է վարկանիշային ցանկը

Արմավիրի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Առաջիկայում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Ադրբեջանը ձևափոխել է Ստեփանակերտում «Արցախբանկ»-ի գլխամասային գրասենյակի շենքը և թալանել ԱԺ-ն (լուսանկարներ)

Ինգուշեթիայում ոչնչացվել է «ԴԱԻՇ»-ի 6 զինյալ. հայտարարվել է հակաահաբեկչական գործողություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Նորամարգում հրդեհվել է անասնագոմ

Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառավարելու համար կստեղծվի վրաց-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը դեռևս փակ է մեծ մեքենաների համար

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ղրիմի գլխավերևում ՌԴ ՀՕՊ ուժերը որսացել են 38 անօդաչու թռչող սարք, փակվել է կամուրջը

Մայակովսկի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Մերսեդես»-ն ու «Ֆորդ Տրանզիտ»-ը․ կան վիրավորներ

Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել

Բայդենի կինը Թրամփին անվանել է «սպառնալիք կանանց համար»

Իրանը բանակցություններ է վարել Սուդանի հետ ռազմածովային բազա ստեղծելու շուրջ

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Ուռուտ գյուղում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

Ինչ եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսվա համար մարզերում ու Երևանում

Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքների հիման վրա․ Միրզոյան

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք իր քայլերում. Լավրով

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային և ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. ԱԳ նախարարի ուղերձը

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը և սահմանի բացմանը. Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը