«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

04/12/2023 schedule14:30

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց, թե «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը ընդունելու արդյունքում ի՞նչ տեղի կունենա, խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությունը կմեծանա՞, թե՞ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հանդեպ նոր պատերազմ սկսելու:

Արծվիկ Մինասյանը արձագանքելով նշեց, որ այն բացարձակ կապ չունի խաղաղության կամ պատերազմի հետ:

«Հիմնական նպատակը այս հարցում միասնականության ներքին համախմբման մեխանիզմի ստեղծման գաղափարն է: Որևէ ձևով սա չեմ կապում այն բանի հետ, որ այս դրույթի առկայությունը Ալիևին կարող է ասել՝ «հելնեմ պատերազմ սկսեմ»: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ որևէ իշխանություն պիտի հասկանա, որ սրանք այն արժեքներն են, որոնք բանակցային սեղանի շուրջ չեն կարող լինել: Եթե մենք այսօր ունակ չենք խնդիրը լուծել՝ վերաազատագրել Արցախը, բայց չփակենք Արցախի ժողովրդի այդ իրավունքը՝ պատմական հողում ապրելու»,- ասաց Մինասյանը:

Պապոյանն էլ նկատեց՝ նման նախագծեր ընդունելու դեպքում չի կարող գալ լավ ժամանակ, միանգամից գալու է վատ ժամանակ:

«Չի կարելի ընդունել այնպիսի դոկտրին, որով դու քեզ հայտարարում ես բոլորի թշնամին, բոլորին՝ քո թշնամին: Երբ որ մենք փաստաթղթավորենք, դա ուղղակիորեն փակելու է խաղաղության ճանապարհը, և երկրորդ՝ իրենց տալու է հիմքեր՝ միջազգային հանրությունում հիմնավորելու ՀՀ-ի նկատմամբ հերթական ագրեսիան, որն էլ բերելու է մի շարք հետևանքների»,- ասաց Պապոյանը՝ հավելելով. «Մենք իրավունք ունե՞նք այնպիսի որոշումներ կայացնենք, որոնց արդյունքում մեր երկրի գլխին հերթական փորձանքը բերենք, հերիք չէ այդ էմոցիոնալ որոշումների արդյունքում անընդհատ այդ փորձանքները բերել, մեր ամբողջ պատմության ընթացքում մի տասը, քսան անգամ բերել եք, շարունակե՞նք, թե՞ ինչ-որ մի տեղ կագնենք ու ասենք, որ ռացիոնալ ենք: Այդ ամեն ինչի արդյունքում, ցավոք սրտի, մի հատ բան է տեղի ունեցել՝ մենք մեռել ենք, հայրենազրկվել ենք ու պետություն ենք կորցրել: Հիմա այս փակ շղթայից պիտի դուրս գա՞նք, թե՞ չէ»:

Տպել
720 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին