Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

04/12/2023 schedule14:08

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բարձրաձայնված «Հայաքվե» նախաձեռնությանը։

Դավոյանը նկատեց՝ սկզբում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, որ կապ չունի նախաձեռնության հետ, այն քաղաքացիական է, իսկ այսօր արդեն դրա վերաբերյալ հրավիրում են լսումներ Ազգային ժողովում։

«Ամեն ինչ ներկայացնում եք այնպես, ինչպես դուք եք ուզում, այս ընթացքում ԱԺ ամբիոնից ցանկացած առիթով ասում եք, որ ձեր ժամանակներում երանելի բանակցային իրավիճակ էր: Իրականում դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք, գուցե տեխնոլոգիա է, որ նույն բանը շատ կրկնում եք, մարդիկ սկսեն հավատալ, որ դուք ճիշտ եք ասում: Հիմա 1990 թիվը չԷ, ինտերնետ կա, բանակցային փաստաթղթերը հրապարակված են։ Երբ «Հայաքվեի» վերաբերյալ այս ամեն ինչը սկսվեց, ասում եք, որ դուք դրա հետ կապ չունեք, հետո բոլորդ ստորագրեցիք այդ նախագիծը, հետո ինչ-որ հայտարարություն հայտնվեց ԱԺ-ում, և լսումներ տեղի ունեցան: Հիմա ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական լսումները կարող են ներկայացնել միայն խմբակցությունը։ Ինձ մոտ համոզմունք է առաջանում, որ բերել եք այս նախագիծը, որպեսզի կարողանաք լսումներ հրավիրել»,- ասաց նա։

Վերջինս հարց ուղղեց Մինասյանին՝ ինչպես է պատկերացնում, որ իրենց խոսքով բնորոշված դավադիրները՝ իշխանության ներկայացուցիչները, պետք է քվեարկեն կողմ այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով նաև այն, որ ընդդիմադիր պատգամավորը բազմիցս խեղաթյուրել է բանակցային գործընթացի հետ կապված ցանկացած հարց։

Մինասյանը, արձագանքելով Դավոյանին, նրան մեղադրեց մանիպուլյացիայով զբաղվելու համար՝ ընդգծելով՝ ամոթ նրան, ով իշխանությանը դավադիր ու դավաճան կասի, եթե այս նախագծին կողմ քվեարկեն։

Արփի Դավոյանն էլ անդրադարձավ ԼՂ-ն հայաթափելու մասին՝ Մինասյանի պնդումներին․ «Ասում եք՝ հայաթափումը սկսվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, մինչև 2018 թվականը ԼՂ-ում ապրում էր 122 հազար մարդ, սկսվել է այն ժամանակ, երբ 1994 թվականից հետո այնտեղ գոնե կես միլիոն մարդ չէր ապրում։ Բազմաթիվ գումարներ են ներդրվել ՀՀ հարկատուների հաշվից, բայց այնտեղ չի եղել այն, ինչ պետք է լիներ, և եղածը նաև դրա արդյունքներն են։ Շատ ու շատ հայտնի մարդկանց երեխաներ ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում»։

Տպել
5076 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

Դպրոցների պատերին չափից շատ առկա պատկերները խանգարում են կրթություն ստացողին. ինչ է առաջարկվում

Կեղտի մեջ անհասկանալի սեղան է դրված, վրան կռիս էլ չես հերձի. Ջաջուռի անասնագոմը՝ Գյումրու շների ստերջացման լաբորատորիա

Էրդողանը փորձում է միաժամանակ «նստել 2 աթոռի». կհաջողվի՞ նրան պահել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ շփումների հավասարակշռությունը

Մասնավոր հեռուստաընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելի են ողջամիտ ժամկետներում. ԲՏԱ նախարար

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 տուժած

Հրդեհ Մալիշկա գյուղում. այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Հայաստանում 3 տարում 78 երեխա վիրահատվել և սկսել է լսել. նշվում է լսողության պահպանման օրը

Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել. նրա ոտքերն ամպուտացվել են

Պակիստանը նոր վարչապետ ունի

Կանանց զբաղվածության մակարդակով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է. հրապարակվել է վարկանիշային ցանկը

Արմավիրի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Առաջիկայում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Ադրբեջանը ձևափոխել է Ստեփանակերտում «Արցախբանկ»-ի գլխամասային գրասենյակի շենքը և թալանել ԱԺ-ն (լուսանկարներ)

Ինգուշեթիայում ոչնչացվել է «ԴԱԻՇ»-ի 6 զինյալ. հայտարարվել է հակաահաբեկչական գործողություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Նորամարգում հրդեհվել է անասնագոմ

Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառավարելու համար կստեղծվի վրաց-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը դեռևս փակ է մեծ մեքենաների համար

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ղրիմի գլխավերևում ՌԴ ՀՕՊ ուժերը որսացել են 38 անօդաչու թռչող սարք, փակվել է կամուրջը

Մայակովսկի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Մերսեդես»-ն ու «Ֆորդ Տրանզիտ»-ը․ կան վիրավորներ

Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել

Բայդենի կինը Թրամփին անվանել է «սպառնալիք կանանց համար»

Իրանը բանակցություններ է վարել Սուդանի հետ ռազմածովային բազա ստեղծելու շուրջ

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Ուռուտ գյուղում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

Ինչ եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսվա համար մարզերում ու Երևանում

Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքների հիման վրա․ Միրզոյան

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք իր քայլերում. Լավրով

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային և ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. ԱԳ նախարարի ուղերձը

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը և սահմանի բացմանը. Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը