Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը

02/12/2023 schedule15:22

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցը տոնել է պետական ծրագրի ավարտը, որի արդյունքում լուծվել է դպրոցի բոլոր մասնաշենքերի ջեռուցման խնդիրը։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից՝ նշելով, որ հանդիսավոր միջոցառման ընթացքում դպրոցի շնորհալի աշակերտները հանդես են եկել ազգային ուտեստների հյուրասիրությամբ, մշակութային ելույթներով։

85.jpg (330 KB)

«Տաղավարներում ուջանցի դպրոցականները ներկայացնում էին հայկական ղափամայի, քաղցր սուջուխի, շաղգամով ապուրի, չորաթանի և այլ ավանդական ուտեստների պատրաստման եղանակները, հյուրասիրում Ուջանում աճեցված արևահամ բերք ու բարիքը։

Ազգային ոգով ընդգծված միջոցառումը շարունակվեց երգ-պարով, ասմուքնով։

Դպրոցականներն արժանացան հյուրերի հիացական ծափողջյուններին ու դրվատանքի խոսքերին։

Իրենց հերթին, դպրոցի տնօրենությունն ու կոլեկտիվը շնորհակալական խոսքեր հղեցին Կառավարությանը, մարզպետի աշխատակազմին՝ դպրոցաշինական ծավալուն ծրագրերի իրականացման համար, որի արդյունքում սրընթաց կերպով արդիականացվում է կրթական միջավայրը։

Արձանագրվեց նաև, որ տնօրենությունն է հետևողական ու սրտացավ գյուղի դպրոցի զարգացման, կրթության որակի բարելավման գործում։

86.jpg (383 KB)

Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքների համար 2022 թ․ նոյեմբերի 22-ի որոշմամբ Կառավարությունը հատկացրել է 51 մլն դրամ։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՔՐՈՍՍ» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել է 40 մլն դրամով, արդյունքում խնայվել է 10 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում կառուցվել է 220 մ երկարությամբ գազի գիծ, տեղադրվել են 10 հատ 35 կՎտ հզորությամբ ջեռուցման կաթսաներ, 2017 հատ մարտկոցներ։

2023 թվականին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացրած շուրջ 1 մլն 700 հազ դրամ միջոցներով վերանորոգվել է դպրոցի աստիճանավանդակը։

Դպրոցաշինական ծրագրերը շարունակական են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
1058 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին