2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին

01/12/2023 schedule21:45

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։

Այս մասին հայտնում են ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարեկան ժողովին ելույթի ժամանակ ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ դեռևս երկու տասնամյակ առաջ բանկային գաղտնիքի «դարաշրջանի» ավարտին մեկնարկ տրվեց Գլոբալ ֆորումի գործունեությանը, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկրների միջև հարկման նպատակով տեղեկատվությունների փոխանակման համար։

ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ:

Քննարկված թեմաների շրջանակում Հայաստանն առաջիններից է, ով արտահայտել է իր պատրաստակամությունը աշխատանքների մասնակցության վերաբերյալ։

«Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ, Իսպանիայի և Կայմանյան կղզիների իր գործընկերների հետ մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը և հանդես եկել որպես զեկուցող՝ վերահաստատելով «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ» (CARF) նախաձեռնությանը միանալու Հայաստանի հարկային մարմնի տեսլականը։ Իր ելույթում ՊԵԿ նախագահն ընդգծել է CARF ստանդարտի առավելությունները և ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։

Վերջինիս շրջանակում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից նաև կրիպտոակտիվների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1108 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին