«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունն 8 անձի մասով ավարտվել է

01/12/2023 schedule19:27

«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ավարտվել է 2023թ․ հոկտեմբերի 20-ին Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 8 անձի վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու կողմից, նախապես վարձակալված էքսկավատորով և ինքնաթափ բեռնատարով Քասախի կիրճում՝ իրենց ընտանիքին պատկանող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտուն հարակից տարածքում հողաշինական աշխատանքների կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի կապակցությամբ և հաջորդիվ սպասվող հավանական վեճի մասին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նշված տարածք են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի մի շարք ծառայողներ:

Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու հետ ոստիկանների կողմից պարզաբանումներ կատարելու ընթացքում, բազմաթիվ անձինք իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, հիշյալ հոր և որդու մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով հավաքագրել են շուրջ 50 մտերիմներ ու կողմնակիցներ, որից հետո նրանցից մի մասի ձեռքերին քարերով, ջրով լցված շշերով, ոմանց մոտ դանակներով ու տարբեր տեսակի այլ առարկաներով, մեկնել են «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածք։

Հիշյալ 50 անձինք, վնաս պատճառելու նպատակով տեղում տարբեր չափերի քարեր վերցնելով, հայհոյելով մոտեցել են 64–ամյա տղամարդուն և նրանց մոտ գտնվող ոստիկանության ծառայողներին։ Նրանք շշեր և քարեր են նետել հոր և որդու, ոստիկանների և շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ոտքով հարվածել են արգելափակոցին, վնասել են շինարարական տեխնիկայի ապակիները, հարվածելով ու քաշքշելով պոկել են արգելափակոցը, նրանցից մեկը, նստելով ոստիկանության ծառայողների ավտոմեքենան, առաջ ընթանալով՝ հարվածել է նրանցից մեկին։ Հիշյալ գործողությունների հետևանքով 64–ամյա տղամարդը և ոստիկանության որոշ ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։

Այդ ընթացքում 64–ամյա տղամարդու որդին, տարածքում կայանված իր ավտոմեքենայից վերցրել ու լիցքավորել է իր անվամբ հաշվառված 7,62 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենը և հանդարտեցնելու համար մեկ անգամ օդ է կրակել։ Տեսնելով, որ խուլիգանության մասնակիցները չեն դադարեցնում իր հորը ծեծի ենթարկելը և իրենց ուղղությամբ քարեր նետելը, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել հորը ծեծի ենթարկողների ոտքերի ուղղությամբ, որի արդյունքում ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել 2 անձ։ Դրանից հետո խուլիգանության մասնակիցները դադարեցրել են իրենց գործողությունները և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա խուլիգանության 8 մասնակիցների մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը) և ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանըմիջամտելըմիջամտելը)։

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4–ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթի նյութերը դատարան ուղարկելու համար։

Խուլիգանության մյուս մասնակիցների, ինչպես նաև 64–ամյա տղամարդու որդու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1041 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)