Երևան
12 °C
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ զինվորական համազգեստի հանդեպ վերաբերմունքը շատ կարևոր հարց է, որը, ցավոք, հայ հասարակության շրջանում երբեք համարժեք չի եղել:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին, որում առաքիչ աշխատող Հնդկաստանի քաղաքացուն հայ տղամարդը հայհոյելով՝ հրամայում է հանել բաճկոնը, որը ՀՀ ԶՈՒ նախշերով զինվորական համազգեստ է:
Իրավապաշտպանն ասում է՝ անձամբ է բազմիցս տեսել, թե ինչպես են զինվորականի, ոստիկանի համազգեստ հագած՝ մարդիկ բանվորի աշխատանք կատարում, ինչը, ըստ նրա, խիստ վիրավորական է, քանի որ դա վերաբերմունք է արտահայտում պետության հանդեպ:
«Համարում եմ, որ չի կարելի ծառայությունից դուրս այլ վայրերում համազգեստ կրել, որովհետև դա արժեզրկում է, և շատ կարևոր վերաբերմունք է թե՛ բանակին, թե՛ ծառայությանը, թե՛ պետությանը՝ որպես պետականության դրսևորում: Բայց միևնույն ժամանակ, եթե նման պահանջներ չեն ներկայացվում բանվորություն, շինարարություն անող մեր տեղացի հայերին, անտրամաբանական է որևիցե այլ մարդու նման պահանջ ներկայացնելը: Եթե այդպիսի վերաբերմունք չկա մնացած բոլորի հանդեպ, ապա ցավալիորեն տեղի ունեցածը խտրական վերաբերմունք է»,- ասում է նա:
Ըստ իրավապաշտպանի՝ եթե որևէ նմանատիպ տեսանյութ է հայտնվում սոցիալական ցանցերում, անկախ անձի ով լինելուց, պարտադիր պիտի հաջորդի քրեական վարույթի նախապատրաստման փուլը՝ խտրական վերաբերմունքի հատկանիշներով:
«Շատերն ասում էին, որ ՀՀ-ն միատարր երկիր է, ու շատ դժվար է մերվելու ցանկացած այլ՝ իրենից տարբերվող ազգերի, կրոնների, ռասայական տարբերություններ ունեցող մարդկանց հետ, բայց կյանքը ուղիղ հակառակը ցույց տվեց: Այսօր Հայաստանի փողոցներում կարելի է հանդիպել հազարավոր ՌԴ քաղաքացիների, տարբեր տեսքի, կրոնների և արտաքին ունեցող մարդկանց, և բոլորը հաշտ ու համերաշխ ապրում են, և նման մի դեպքը կարող է շատ լուրջ հետևանք ունենալ ՀՀ վարկանիշի վրա: Մարդկայնորեն գուցե «Եռաբլուր»-ից դուրս եկող մարդու համար վիրավորական կարող է թվալ, բայց, միևնույն է, չի կարելի մարդուն նման կերպ վերաբերվել՝ անկախ իր կրոնից, ռասայից և մնացած ամեն ինչից»,- ասում է զրուցակիցը՝ հավելելով. «Պետք է շատ լավ մտածել, լավություն չեն արել հայերին ու հայաստանցիներին, շատ մեծ հարված է, որովհետև մեր հյուրընկալությունը, ժողովրդավարությունը ոչ մի պարագայում չի կարելի հարվածի տակ դնել»:
Նինա Կարապետյանը միաժամանակ նկատում է՝ հստակ որոշում պիտի կայացվի օրենսդրական մակարդակով՝ պետական ծառայությունների, պետական պաշտոնյանների համազգեստները չի կարող օգտագործվել որպես այլընտրանք. «Ինքս շատ եմ վիրավորվում, երբ տեսնում եմ, որ այդ նույն համազգեստով զինվորը սահմանին կանգնած ամեն օր իր կյանքն է վտանգում, ու ինչ-որ մեկը շինհրապարակում ցեխ է շաղախում: Այդ հագուստի նկատմամբ հարգանքը պիտի լինի մանկապարտեզից սկսած, ընդ որում՝ բոլոր համազգեստների նկատմամբ, ոչ թե վախ, այլ հարգանք»:
Ըստ իրավապաշտպանի՝ սակայն ցավալիորեն այսօր շատ տեղերում ազատորեն վաճառվում են ոչ թե նման, այլ հենց իրական զինվորական համազգեստ, կոշիկ, գլխարկ և այլն:
«Սա պետք է կանոնակարգվի, չի կարող շուկայում վաճառվել ՀՀ պետական բանակի համազգեստ, դա անտրամաբանական է, հետևաբար համոզված եմ, որ այս մարդը չի պատկերացրել, որ որևէ մեկի արժանապատվությունն է վիրավորում, իրենք բավականին բարյացակամ ժողովուրդ են: Բավականին մեծ թվով՝ տասնյակ հազարների հասնող հնդիկներ կան ՀՀ-ում, ու մինչև այս պահը չեմ տեսել նրանց մասնակցությամբ վեճ, ագրեսիվ պահվածք»,- ասում է նա:
Վերջինս նաև ընդգծում է՝ որպեսզի դրսի մարդը հասկանա, որ ինչ-որ բան հայ ազգի համար արժանապատվության դրսևորում է, կարևոր է, նախ ազգն ինքն իր ներսում դա կարևորի:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT