Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նորանշանակ նախագահին

01/12/2023 schedule18:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում:

«Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին:

Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը», - նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում:

Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները:

Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն:

Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ:

«Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ միասին գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների»,- ասել է Սիրանուշ Դվոյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:

Տպել
671 դիտում

ՀՀ նախագահը Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարի հետ

Հայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը. Ռուբինյանը՝ Անթալիայում

Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում, հայկական կողմի քայլերը փոխադարձ չեն․ Ռուբինյանը՝ Անթալիայում

«Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցների և ջրային պարեկների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է դատարան

Միասնական սոցծառայության պաշտոնյան քաղաքացիներին թոշակավորելու համար որպես կաշառք պահանջել է մեկ տարվա թոշակը

Թուրքիային վաճառվող F-16 կործանիչները փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ Փոլ

Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Մալրոնին

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ խորհրդարանական ճեպազրույցը «Քաղաքացիական պայմանագիր»-ը սկսել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի

Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մերսեդես»-ը բախվել է քարերին ու թմբերին, այնուհետ՝ հայտնվել դաշտում․ հայր ու որդի հոսպիտալացվել են

Սուրենյանը գարնան վերաբերյալ նոր գրառում է կատարել

Նուբարաշենում դանակահարվել է 3 երիտասարդ. վիճաբանել են մեքենայի կայանման շուրջ

Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան

ՔԿՀ-ներից մեկի բաժնի պետն ազատվել է պաշտոնից, 3 ծառայող նախազգուշացում է ստացել. պատճառը հայտնի է

Մարտի 1-ի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Ավինյանն ու Երևանի ավագանու անդամները հարգանքի տուրք են մատուցել

Շուկայականից էական ցածր գնով Արարատի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է իր աներոջը

Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 նոր անօդաչու թռչող սարք կգնի. Լեկորնյու

Երևանում բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Ստեփանակերտում քանդել են Ազնավուրի կիսանդրին, հայերի նկատմամբ ատելությունը սպի է պատմության մեջ. իտալացի պատգամավոր

Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Մարտի 1-ի մասին

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 3 մարզի որոշ հասցեներ

Երևանի կենտրոնում գնդակահարվեց 8 քաղաքացի, զոհվեց 2 ոստիկան. լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 16 տարին

Հրդեհ է բռնկվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մասնրամասնել է

Տպավորություն է՝ ՀԱՊԿ-ում շահագրգռված են ՀՀ-ի անդամության դադարեցմամբ՝ չեզոքացնելով Ալիևի հետ վատամարդ դառնալու առիթները

Խոշոր հրդեհ Չարենցավանում․ բնակելի շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից, ժամանել են մեծաթիվ հրշեջներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին խճաքարերով բարձված բեռնատար է կողաշրջվել

ԼՂ, այսպես կոչված, իշխանությունը փորձում է հերթական անգամ ժողովրդին օգտագործել, հրահրել անկայունություն. Ստեփանյան

Երևանում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա. ինչ է նախատեսվում այցի շրջանակում

Ադրբեջանը պետք է զերծ մնա ցանկացած միակողմանի գործողությունից. ինչ է հայտարարել Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը

Եվս երկու միլիոնատեր հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հանձնել անձնագիրը. Forbes

Բյուրականում վագոն-տնակ է այրվել

2,6 միլիարդ եվրոյի աջակցության 550 միլիոնն արդեն բաշխվել է. Մարագոսը մանրամասնել է՝ ինչ ծրագրեր ունի ԵՄ-ն Հայաստանում

Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար. ԵԽ պատգամավորը ելույթն ավարտել է հայերենով